o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոպտորեն խախտվում են աշխատողների իրավունքները

12.08.2019 21:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կոպտորեն խախտվում են աշխատողների իրավունքները

ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր առավոտից ԱԺ աշխատակազմի մի քանի տասնյակ աշխատակիցներից արդեն ստացել եմ դժգոհություններ ղեկավար կազմի կողմից աշխատողների նկատմամբ թույլ տրված իրավունքների խախտումների մասին:

Տեսչական մարմնում բարձիթողի վիճակ է․ աշխատողների նամակը՝ վարչապետին. «Ժողովուրդ»

Ստացածս տեղեկություններն անհանգստացնող են, հատկապես հաշվի առնելով աշխատողներից մեկի առողջության կտրուկ վատթարացման դեպքը: Ըստ այդ տեղեկությունների համատարած և կոպտորեն խախտվում են անձանց աշխատանքային իրավունքները:

ԱԺ աշխատակազմի ղեկավարին հորդորում եմ ցուցաբերել խոհեմություն, զերծ մնալ ապօրինություններից և սեղմ ժամկետում վերականգնել աշխատողների խախտված իրավունքները: 

ԱԺ նախագահին առաջարկում եմ իրավիճակը վերցնել խիստ հսկողության և բացառել հնարավոր բոլոր ապօրինությունները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА