o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

՚՚Կամքՙՙ նախաձեռնության տղաները կրկին ոստիկանությունում են

12.08.2019 23:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
՚՚Կամքՙՙ նախաձեռնության տղաները կրկին ոստիկանությունում են

Iravunk.com-ի տեղեկություններով, այսօր ժամը 22-00-ի կողմերը ոստիկանություն են բերման ենթարկվել ՚՚Կամք՚՚ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ Գեւորգ Գյուլումյանը եւ Արթուրը, ովքեր արդեն շուրջ մեկ ամիս է ինչ աշխատանքներ են իրականացնում ՚՚Ստամբուլյան՚՚ կոնվենցիայի դեմ կազմակերպված ստորագրահավաքով: Մեր աղբյուրի պնդմամբ Հյուսիսային պողոտայում, որտեղ եւ իրականացվում է ստորագրահավաքը, նրանց է մոտեցել խմած վիճակում ՚՚Բանակումՙՙ սերիալի դերասան Էմիլը եւ սկսել սադրել եւ վիրավորել ներկաներին: 

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը կրկին մերժվեց

Նրան փորձել են հանգստացնել վերոնշյալ տղաները, սակայն խոսքի ընթացքում սկսվել է թեթեւ հրմշտոց: Այս ամենից ոգեւորված դերասանը որոշել է զանգել ոստիկանություն, որի արդյունքում հիմա նախաձեռնության տղաները դերասանի հետ միասին գտնվում են ոստիկանությունում:

Նշենք, որ Գեւորգ Գյուլումյանն արդեն նույն դեպքով երկրորդ անգամ է հայտնվում ոստիկանությունում: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА