o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ անդամները երեւի կմերժեն «պաշտոնական կաշառքը»

13.08.2019 11:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԴ անդամները երեւի կմերժեն «պաշտոնական կաշառքը»

Օրենսդրական փոփո­խություններով, այն է՝ ՍԴ դատավորներին հրաժարականի դիմաց ցմահ աշխատավարձ եւ սոցերաշխիքներ առաջարկելու ապօրինի քայլը, ըստ մեր արժանահավատ աղբյուրների, նույն ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել: Բանն այն է, որ հենց նրանք է, որ բոլորից լավ են գիտակցում, որ դրա հետեւանքներն իրենց վրա ծանր է նստելու: Նախ, նման օրենքը բացահայտ ապօրինություն է, եւ եթե անգամ իրենց փոխարեն եկած նոր ՍԴ դատավորներն այն հակասահմանադրական չճանաչեն, ապա այն ժամանակ, երբ Նիկոլը կլքի պաշտոնը, հաստատ ոչ միայն ցմահ աշխատավարձը չի մնա, այլ նաեւ ստացողները ստիպված են լինելու պետությանը հետ վերադարձնել այն գումարները, որոնք կհասցնեն մինչ այդ ստանալ: Սա լավագույն դեպքում, քանի որ պետական կաշառքով հեռացման ենթակա դատավորները նաեւ կասկածում են, որ օրենքն իրականում կգործի: Նրանք հասցրել են լրջորեն նյարդայնացնել Փաշինյանին, եւ հիմա կասկածներ ունեն, որ իրենց համար հուսալի թիկունք դարձած ՍԴ անդամի կարգավիճակը կորցնելուց շատ չանցած իշխանություններն ինչ-որ պատրվակներ կմոգոնեն՝ մինչեւ իսկ քրեական մեղադրանքներ ներկայացնելու եւ առնվազն խոստացած կաշառքից հրաժարվել պարդադրելու մեջ:

«Երեւի հերթը ինձ էլ կհասնի». Պնախարարը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրվելու մասին

Ուստիեւ, ըստ ամենայնի, եթե անգամ նման օրենք լինի, ՍԴ տվյալ անդամները հազիվ թե գնան հրաժարականի ճանապարհով: Հաշվի առնելով նաեւ, որ նրանք լավ հասկանում են, որ այս պահին ունեն միանգամայն ամուր դիրքեր: Բանն այն է, որ նրանց կաշառքի միջոցով հեռացնելու փորձը այն վերջին քայլերից մեկն է, որին ստիպված դիմեցին իշխանությունները: Այսինքն, նախ փորձեցին միտինգային պարտադրանքի միջոցով ՍԴ-ն փոխել, սակայն պարզապես չկարողացան մասսա հավաքել: Հաջորդը, ըստ աղբյուրի, ՍԴ անդամներին տարբեր մեթոդներով «տակից» վախեցնելու փորձն էր, որը եւս ձախողվեց՝ նաեւ Վենետիկի հանձնաժողովի հայտնի սպառնալիքի արդյունքում: Մնում էր իշխանությունների համար ամենաանցանկալի տարբերակը՝ կաշառքը, այն երաշխավորելով օրենքի միջոցով: Եվ եթե այս տարբերակն էլ չաշխատի, իշխանությունների համար կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Նախ, մոտակա շաբաթներին պետք է լուծեն Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման խնդիր, որը գործող ՍԴ-ն պարզապես կարող է տորպեդահարել: Երկրորդը. ՄԻԵԴ-ն արդենիսկ քննության է առել Քոչարյանի գործով ՍԴ դիմումը, եւ եթե այնտեղ ֆիքսեն, որ մեղադրանքները հակասահմանադրական են, ՍԴ-ին այլ բան չի մնա, քան Քոչարյանին լիովին արդարացնող որոշում կայացնելը: Վերջապես, որ ամենակարեւորն է, կա նաեւ արցախյան թեման, որի առնչությամբ Մինսկի խումբը համառորեն ՀՀ իշխանություններից վերջնական պարզաբանում են պահանջում: Եվ եթե հանկարծ այդ հարցով եւս որեւէ օրենսդրական որոշում կայացվի ՀՀ-ում, ապա դա եւս ՍԴ-ում կարող է լուրջ խնդրի բախվել: Ուստիեւ, կա գործող ՍԴ-ից հնարավորինս արագ ազատվելու հրամայականը, բայց թե կստացվի՞, կիասկածներ կան:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА