o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինի դեմ բողոք է ներկայացվել առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար (լուսանկարներ, տեսանյութ)

13.08.2019 12:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պուտինի դեմ բողոք է ներկայացվել առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար (լուսանկարներ, տեսանյութ)

Վլադիվոստոկից իրավաբան Մաքսիմ Չիխունովը խնդրել է Սևաստոպոլի պետավտոտեսչությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վարչական պատասխանատվության ենթարկել առանց սաղավարտի մոտոցիկլետով երթևեկելու համար, գրում է meduza.io-ն:

«Շերեմետևո» օդանավակայանում երկու ինքնաթիռ թևերով բախվել են իրար (տեսանյութ)

Նա հայտնել է, որ օգոստոսի 10-ին «քաղաքացի Պուտինն անհայտ անձանց հետ» Սևաստոպոլում «Գիշերային գայլեր» մոտոակումբի շոուի ժամանակ առանց սաղավարտի մոտոցիկլետ է վարել:

Միևնույն ժամանակ, Լիպեցկի մարզային պատգամավորների խորհրդի պատգամավոր Օլեգ Խոմուտիննիկովը նույն հարցով դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Կրեմլում, Գլխավոր դատախազությունում և Պետավտոտեսչությունում դեռ չեն մեկնաբանել տվյալ մեղադրանքը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2018 թվականի մայիսի 15-ին Պուտինը Ղրիմի կամրջի բացման արարողության ժամանակ «ԿամԱԶ» մեքենայով անցել էր կամրջի վրայով՝ առանց ամրագոտի կապելու:

 

Картинки по запросу В ГИБДД и Генпрокуратуру пожаловались на езду Путина на мотоцикле без шлема

Картинки по запросу В ГИБДД и Генпрокуратуру пожаловались на езду Путина на мотоцикле без шлема

Картинки по запросу В ГИБДД и Генпрокуратуру пожаловались на езду Путина на мотоцикле без шлема

 

  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА