o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀ ՊՆ. Ադրբեջանական կողմի ստահոդ պնդումները նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն

13.08.2019 12:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՀ ՊՆ. Ադրբեջանական կողմի ստահոդ պնդումները նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը եւ սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը»

Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր. Տեսանյութ

«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթեւ քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրեւ նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:


Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը եւ սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն եւ սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»,–ասված է հայտարարության տեքստում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА