o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարկերից խուսափելու 458 դեպք է արձանագրվել՝ 306 մլն ՀՀ դրամի չափով. ՊԵԿ

13.08.2019 13:58 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հարկերից խուսափելու 458 դեպք է արձանագրվել՝ 306 մլն ՀՀ դրամի չափով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2019թ. առաջին 7 ամիսների ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին:

Տարադրամի փոխարժեքն այս պահին

Մասնավորապես, Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով (ապօրինի գործունեությամբ զբաղվելը) արձանագրվել է 126 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով:

408-րդ հոդվածով (լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ բնական պաշարներն օգտագործելը) արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով:

410-րդ հոդվածով (ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելը) արձանագրվել է 458 դեպք, ինչի հիման վրա կազմվել է  պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА