o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքանով է ռեալ Պաշտպանության նախարարի «ներքին համոզմունքը»

13.08.2019 14:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Որքանով է ռեալ Պաշտպանության նախարարի «ներքին համոզմունքը»

Երեկ թշնամու ձեռքին հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ կատարվածն ադրբեջանական պաշտոնական աղբյուրները ներկայացնումեն, որպես հայկական բանակում տիրող, այսպես ասած, ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք: Ավելի պարզ ասած, թե Արայիկին ճնշել են, եւ նա գերադասել է փախչել թշնամու մոտ: Հասկանալի է, եթե ազերիների ասածը հաստատվի, դա մեզ մոտ ոչ միայն ռազմական, այլ նաեւ, հասկանալի պատճառով, քաղաքական լուրջ սկանդալ կառաջացնի: Ուստիեւ, ՀՀ ՊՆ-ից չհապաղեցին հանդես գալ հերքումներով: Այսպես, նախարարության մամուլի ծառայությունը պնդում է. «... Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը եւ սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն, եւ սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»: Նախարարը՝ Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին հորդորելով՝ չհավատալ ադրբեջանական քարոզչամեքենային, Արայիկի գերի ընկնելը բացատրում է այսպես. «Դեռեւս իրականացվում է հետաքննություն: Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»։

Փոթորիկ պատգամավորաց դասում. նախարարները չեն զրկվի՞ իրենց պարգևավճարներից. «Հրապարակ»

Իհարկե, սպասելի է, որ ազերիները մի իսկական քաղաքական շոու կսարքեին իրենց ձեռքն ընկած հայ զինծառայողի թեմայով: Բայց նաեւ նկատենք, որ որ մեր ՊՆ-ի հակափաստարկները, մեղմ ասած, թույլ են: Այսինքն, հիմնական շեշտը դրվում է դեռ շարունակվող նախաքննության վրա, թեեւ այստեղ նախաքննելու մի ինչ-որ բան էլ չկա: Զինվորն «անհետացել» է դիքից, որտեղ կան սահմանափակ թվով զինծառայողներ: Հաշվի առնելով դեպքի հրատապությունը, նրանց քննելն ու տեղի ունեցածը ջրի երես համելը ժամերի գործ պետք է լիներ: Այսինքն, եթե իրոք Արայիկը մոլորվել է, ապա դա արդեն իսկ պետք է ոչ թե Տոնոյանի «ներքին համոզմունքը» լիներ,այլ՝ նախաքննության բացահայտումը:

Առավել եւս, որ զինծառայողի՝ թշնամու ձեռքին հայտնվելու փաստը միայն հաշված վարկածներ կարող է ունենալ: Նախ մոլորվելը: Սակայն խոսքը հարավային ուղղության մասին է, այսինքն՝ հարթավայրային գոտու, որտեղ մոլորվելը, երկկողմ ականապատված տարածքներով անվնաս անցնելն ու թշնամու դիրքերին հասնելը ամենաքիչ հավանականություն ունեցող տարբերակն է: Ու թե ինչու է Տոնոյանի «ներքին համոզմունքը» հենց այդ վարկածի օգտին, դա էլ կարելի է կռահել. մյուս հավանական վարկածները բանակի համար պատվաբեր չեն: Այսինքն, զինծառայողը կարող էր նաեւ ազերիների դիվերսիոն խմբի կողմից գերի վերցվել: Բայց եթե պարզվի, որ այդպես է, ապա կստացվի, որ ադրբեջանական դիվերսանտները հարթավայրային գոտում կարողանում են մեր դիրքերին հասնել ու զինվոր գողանալ, որի ողջ պատասխանատվությունը կընկնի մեծ ու փոքր հրամանատարության վրա: Եվ մեկ էլ ինչ-ինչ պատճառներով զինվորի՝ կամավոր շփման գիծն անցնելու վարկածն է, որը, ինչպես նշեցինքն, ոչ միայն ռազմական, այլ նաեւ՝ քաղաքական հարթակում է ծանր խնդիրներ առաջ քաշում: Կա նաեւ մեկ այլ վարկած. զինվորինհ պարզապես ծախել են թշնամուն, սակայն տվյալ դեպքում սրա հավանականությունը միայն տեսական է եւ զրոյին մոտ: Նրանք, ովքեր ինչ-որ չափով ծանոթ են շփման գոտուն եւ հարավային ուղղությանը կհաստատեն, որ այլ վարկած պարզապես չկա:

Ուրեմն ո՞րն է հնարավոր վարկածներից ավելի հավանական: Երբ Տոնոյանը դեռ չավարտված հետաքննության պարագայում խոսում է «ներքին համոզմունքից», իհարկե, դա առնվազն տարակուսանքներ է առաջացնում, քանի որ ունի հետաքննությունն ուղղորդելու տեսք: Բայց նաեւ, նման հայտարարությունը բարձրացնելու փոխարեն, նվազեցնում է այդ վարկածի հավանականությունը: Եվ մյուս կողմից. այն, որ մեր բանակում, ցավոք, այսպես կոչված ոչ կանոնադրական հարաբերությունների պակաս չկա, վկայում են թեկուզեւ այնսպանություն-ինքնասպանությունների դեպքերը, որոմց մասին հատկապես վերջին ժամանակներս այդքան հաճախակի ենք լսում: Չէ, ամենեւին էլ ադրբեջանական քարոզչաջրաղացին ջուր չենք լցնում, պարզապես փաստեր կան, որոնք անհրար է շրջանցել: Օրինակ բերենք թեկուզեւ վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ 19-ամյա զինծառայող Վոլոդյա Գալոյանի դին հայտնաբերվեց դիտակետից  50 մետր հեռավորության վրա: Ըստ քննության, զինծառայողը սկզբում փորձել է կրակել մարտական դիրքի ավագի վրա, բայց նրան չի հաջողվել սպանել սպային: Դրանից անմիջապես հետո Գալոյանը լքել է մարտական դիրքը: Մի քանի ժամ անց հայտնաբերվել է նրա մարմինը՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով, կողքին եղել է նրան ամրակցված ԱԿ-47 ինքնաձիգը: Մինչդեռ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դիրքի ավագը ձերբակալվեց ենթակային մարմնական վնասվածքներ, դրանով այդ միջադեպը հարուցելու եւ զինվորին ինքնասպանության հասցնելու կասկածով: Այսինքն, եթե մի ճնշված զինվորը պատրաստ է սպանել հրամանատարին եւ չկարողանալով, խրամատից փախել է թշնամու կողմի, ապա ո՞վ կբացառի, որ նման մի դեպք է Արայիկինը չէ, միայն թե, նա ծառայակցի վրա կրակելու փոխարեն, կարող է՝ պարզապես փախել է թշնամու մոտ:

Ս.Աբրամյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА