o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիշերը մեր ընկերներից մեկին «փռել են ասֆալտին», ոստիկանությունը փորձում է օրենքի խախտմամբ կասեցնել մեր քայլերը. Ռ. Քոչարյանի աջակից

13.08.2019 17:57 ՔՐԵԱԿԱՆ
Գիշերը մեր ընկերներից մեկին «փռել են ասֆալտին», ոստիկանությունը փորձում է օրենքի խախտմամբ կասեցնել մեր քայլերը. Ռ. Քոչարյանի աջակից

Այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրենց պահանջները նամակով ներկայացրին Բարձրագույն դատական խորհուրդ:

Գործարարի դեմ իրականացված մահափորձը փորձում են ջրե՞լ, ինչու են հապաղում քննչական մարմինները

Ներկայացնելուց հետո Ռ. Քոչարյանի աջակիցներից Վահե Եփրիկյանն ասաց, որ ամբողջ գիշեր անցկացրել է ոստիկանության բաժանմունքում, քանի որ իրենց աջակիցներից 2 հոգու՝ Արշակ Սարգսյանին և Արմենակ Դանիելյանին երեկ անհիմն բերման են ենթարկել:

«Աջափնյակում, գիշերը 3-ի սահմաններում մեր ընկերներից մեկին «փռել են ասֆալտին», բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Խնդիրն այն է, որ մեր ակցիաների նախորդող և հաջորդող օրերին, այսինքն՝ այն օրերին, երբ ինչ-որ իրադարձություն պիտի լինի, երբ մենք կոնկրետ քայլ պիտի անենք, ոստիկանությունը փորձում է դա կասեցնել՝ ակնհայտորեն օրենքի խախտմամբ ու դա իրականացնում են աջակիցների առավել ակտիվ հատվածի հանդեպ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահե Եփրիկյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ին ասացին, որ 2 անձինք Մելքումով 11 հասցեի մոտից բերման են ենթարկել ոստիկանություն վարչական օրենսգրքի 182 հոդվածով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը: Դեպքի առիթով կազմվել է արձանագրություն և բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА