o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը հնարավոր է համարել Առևտրի համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը

14.08.2019 10:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը հնարավոր է համարել Առևտրի համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը

Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, եթե նման անհրաժեշտություն լինի: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը հավաստել է Թայվանին 8 մլրդ դոլարի F-16-երի վաճառքի գործարքը

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ի կանոնները միայն օգնում են այլ երկրներին «օգտագործել» Միացյալ Նահանգներն իրենց սեփական հարստացման համար:

Նա որպես օրինակ է բերել Չինաստանը, որի արդյունաբերությունը սկսել է կտրուկ աճել կազմակերպությանն անդամակցելուց հետո: Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը փաստացի գտնվում են առևտրային պատերազմի պայմաններում:

Թրամփն առաջին անգամ չէ խոսել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու հնարավորության մասին: Հուլիսին նա պահանջել էր բարեփոխել կազմակերպությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА