o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլ Փաշինյանին հլու-հնազանդ, զանգովի արդարադատության սուբյեկտ ՀՔԾ-ն «վիզ է դրել» լռեցնել Աշոտյանին». Էդուարդ Շարմազանով

14.08.2019 20:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Նիկոլ Փաշինյանին հլու-հնազանդ, զանգովի արդարադատության սուբյեկտ ՀՔԾ-ն «վիզ է դրել» լռեցնել Աշոտյանին». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ ՀՔԾ-ն ձերբակալել է Արմեն Աշոտյանի օգնական-վարորդ Արամ Բարսեղյանին: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հլու-հնազանդ, զանգովի արդարադատության սուբյեկտ ՀՔԾ-ն «վիզ է դրել» լռեցնել Աշոտյանին:

«Մի տարի առաջ էլ իմ ընտանիքի, իմ երեխայի վրա էին հարձակվել». Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. տեսանյութ

Սա ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություն է:

«Մի բան արեք, փակեք» նիկոլական ժանրի մեթոդներով ոճը նորություն չէ. ուղիղ մեկ տարի առաջ սկանդալային խայտառակության՝ դեռեւս չբացահայտված գաղտնալսման ձեռագիրն իր տրամաբանական շարունակությունն է ստանում. «մի երկու օր կպահենք Աշոտյանի դեմ ցուցմունք կտա»:

Մեզ լռեցնել չի հաջողվելու:

#ՀայկըհաղթելուէԲելին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА