o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը 21 կեղծ հայտարարություն է արել մեկ շաբաթում. CNN

14.08.2019 21:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը 21 կեղծ հայտարարություն է արել մեկ շաբաթում. CNN

Անցյալ շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 21 կեղծ հայտարարություն է արել:

Ինչպես հաղորդում է CNN-ը, սա լավագույն ցուցանիշն է վերջին հինգ տարում: Դա պայմանավորված է այն հագամանքով, թե որքան է խոսում երկրի ղեկավարը: Անցյալ շաբաթ նա 56 րոպե է խոսել, ինչն ամենացածր ցուցանիշն է հունվարից ի վեր:

«Ոչ ոք Միացյալ Նահանգների հետ չի կարող նման կերպ խոսել». Թրամփը Դանիայի վարչապետին մեղադրել է «անվայել» վարքագիծ դրսևորելու համար

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ նա կեղծ հայտարարություն է արել դեմոկրատների, Չինաստանի հետ առևտրային պատերազմի, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կորեաների մասին: Օրինակ, նախագահն ասել է, որ Չինաստանի տնտեսական աճի ցուցանիշները վատագույնն են 35 տարում, սակայն երկու շաբաթ առաջ նրա ելույթում նշվել էր 27 թիվը:

Թրամփը հայտարարել է նաև, որ հանրապետականների շրջանում իր հանդեպ վստահության վարկանիշը կազմում է 94 տոկոս, թեև որևէ վիճակագրական տվյալ այդ ցուցանիշով չկա:

Նշվում է նաև, որ ամերիկացի ղեկավարն ամենից հաճախ սխալվում է լրագրողների հետ շփվելիս: Բացի այդ, նա սխալներ է թույլ տալիս Twitter-ում գրառումներ անելիս, ինչպես նաև հանրային ելույթների ժամանակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА