o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առայժմ խոսքերը գործերից առաջ են ընկնում». Արման Մելիքյան

16.08.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Առայժմ խոսքերը գործերից առաջ են ընկնում». Արման Մելիքյան

Թեպետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցված մի շարք հայտարարություններ երեւանյան աղբի, մանր-մունր ներքաղաքական ինտրիգների ֆոնին հայտնվեց լուսանցքում, սակայն այն դեռ երկար ժամանակ կունենա ոչ միայն պարզաբանման, այլեւ դրա հետեւանքները չեզոքացնելու կարիք: Այս մասին, թե ինչ տեսակետ ունի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ, «Իրավունքը» պարզել է հենց նրանից:

«Սրբապղծություն եւ հոգեւոր հանցագործություն». հոգեւորականները կոչ ենք անում իրավապահներին պատասխանատվության ենթարկել հակաեկեղեցականներին

«ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԳՈՐԾԸ ԼՌԵԼՅԱՅՆ ԱՐՎԵՐ»

Պարոն Մելիքյան, որքանո՞վ Ստեփանակերտում վարչապետ Ն. Փաշինյանի կողմից հնչեցրած ելույթը ծառայեց համազգային համախմբման գաղափարին, երբ ակնհայտ էր, որ Սամվել Բաբայանի եւ Արայիկ Հարությունյանի բերած խմբերը պլանավորված փորձեցին հենց նույն հարթակում վարկաբեկել Արցախի նախագահին:

Կարծում եմ, որ հանրահավաք կազմակերպելու գաղափարը շատ կոնկրետ նպատակի հասնելու համար էր նախաձեռնված եւ պետք է ծառայեր համազգային համախմբման գաղափարի իրականացմանը, սակայն ոչ թե վերացական ու զգացմունքային, ուստի` նաեւ խիստ անցողիկ հիմքի վրա, այլ մի շատ կոնկրետ առանցքի շուրջ: Այդ առանցքը, գոնե այս փուլում, հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է, ՀՀ գործող իշխանությունները: Արցախում իշխանության համար պայքարի մեջ մտած թիմերի միջեւ առկա մրցակցությունը, նրանց փոխադարձ մեղադրանքները, միմյանց դեմ ուղղված փոքր ու մեծ սադրանքները, ինքնագովազդը եւ, ամենակարեւորը` վարչապետ Փաշինյանի անձնական աջակցությունը ստանալու անթաքույց ակնկալիքներն, իրենց մանրիկ էությամբ, միայն նպաստելու էին հանրահավաքի կազմակերպման վերը նշված բուն նպատակի արդյունավետ իրականացմանը` համախմբման կոնկրետ առանցքի ամրապնդմանը:

Նիկոլը խիստ ծանր է տարել Վանեցյանի հրաժարականի տեքստը

Վարչապետի պաշտոնը ստանձնելիս` Ն. Փաշինյանն Արցախում մամլո ասուլիսի ժամանակ շեշտել էր, որ առանց Արցախի ներգրավման բանակցային գործընթացին, բանակցություններ չեն կարող լինել: Այս կոնտեքստում, երբ Փաշինյանը Ստեփանակերտում «միացում» է գոռում, ասում է` «Արցախը Հայաստան է եւ վերջ», կարելի՞ է համարել նահանջ` իր որդեգրած քաղաքականությունից:

Իրականում «միացումը» մեր ռազմավարական նպատակն է, որը դեռեւս դե-յուրե իրականություն չի դարձել: «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասույթի մեջ ներքին հակասություն չկա` Արցախն իրոք Հայաստան է, բայց Արցախի Հանրապետությունն ամենեւին էլ Հայաստանի Հանրապետության մասը չէ այսօր: Պատճառն այն է, որ ներհայկական ընկալումների դաշտում միացումն արդեն իսկ կատարվել է, սակայն ամբողջական դառնալու համար այն դեռ պետք է ընդունվի նաեւ արտաքին աշխարհի, այդ թվում` նաեւ Ադրբեջանի կողմից: Այս առումով` «միացումը» դեռեւս մասնակիորեն իրականացված նպատակ է, որի իրագործումը պետք է մինչեւ վերջ հասցնել: Փաստորեն վարչապետ Փաշինյանը հանրահավաքում ստանձնել է «միացումը» ողջ ծավալով իրագործելու քաղաքական պարտավորություն: Այլ հարց է, որ առայժմ խոսքերը գործերից առաջ են ընկնում, եւ նշմարելի չէ, թե ինչպես է վարչապետ Փաշինյանն այդ նպատակն իրականություն դարձնելու: Շատ ավելի լավ կլիներ, եթե գործը լռելյայն արվեր-ավարտվեր ու հետո նոր մարդկանց ասվեր, որ մեր ռազմավարական նպատակին հասել ենք արդեն:

Հրաժարականը չպետք է ներկայացվի քաղաքական հայտարարությունների համատեքստում. Արմեն Դանիելյան

«ԴԵՌԵՎՍ ՉԻ ՆՇՄԱՐՎՈՒՄ ԱՅՆ ԾՐԱԳԻՐԸ, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՔ Է ԱՅԴ «ՄԻԱՑՈՒՄՆ» ԻՐԱԿԱՆԱՑՎԻ»

– «Միացում» կարգախոսն օգտագործելով` ըստ Ձեզ, վարչապետը նկատի ուներ Արցախը` ներկայիս սահմաններո՞վ, թե՞ նախկին ԼՂԻՄ-ը: Եվ, ի վերջո, այս հայտարարությունը ներքի՞ն, թե՞ արտաքին լսարանի համար էր:

Քանի որ պաշտոնական Երեւանի գործողություններում դեռեւս չի նշմարվում այն ծրագիրը, որի միջոցով պետք է այդ «միացումը» իրականացվի, հնարավոր չէ խոսել այն մասին, թե իրականում վարչապետ Փաշինյանը տարածքային խնդրի լուծումն ու Ադրբեջանի հետ տարածքային սահմանազատումն ինչպես է իրականում տեսնում:

Որ դեպքում վաղաժամ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը

Կան փորձագիտական տեսակետներ, որ Ն. Փաշինյանի ելույթում հնչեցված մտքերը Հայաստանի Հանրապետությունը դարձնում են հակամարտության կողմ: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, եւ այն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն հակամարտության կողմ է հռչակել դեռեւս 1993 թվականի տարեմուտին, եւ այդ ժամանակվանից ի վեր է, որ բանակցային գործընթացը դարձավ եռակողմ` Արցախ-Ադրբեջան-Հայաստան: Մինչ այդ միմյանց հետ բանակցում էին Ստեփանակերտն ու Բաքուն: Այն ժամանակ անցումը եռակողմ ձեւաչափի հետագայում մեր շահերին հսկայական վնաս հասցրեց: Կարծում եմ, որ Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձեւաչափը կարող է առավել արդյունավետ լուծումների հանգել, եւ պաշտոնական Երեւանը պետք է շարունակի պնդել, որպեսզի արցախցի բանակցողները դառնան խաղաղ կարգավորման գործընթացի լիիրավ մասնակիցներ:

100 փաստ Նոր Հայաստանի մասին - 2. Նիկոլ Փաշինյան

«ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՆԱԵՎ ԼԱՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ ԵՆ»

Դուք շատ լավ գիտեք արցախցիներին, Ձեր գնահատմամբ` արցախցին հավատա՞ց Ն. Փաշինյանի «անկեղծությանը», խոստումներին, թե` ոչ:

Արցախցիները սրտանց հավատալ գիտեն, եւ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը շատերի սրտին հասավ: Բայց արցախցիները նաեւ լավ հիշողություն ունեցող կուռ բանականության տեր մարդիկ են եւ շատ արագ կկողմնորշվեն իրենց անելիքներում, եթե զգան, որ խոսքին չեն հաջորդելու համապատասխան գործողությունները:

Որ կան պատերի տակ վնգստացող դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է. Նիկոլ Փաշինյան

Ընդհանրապես, Դուք ի՞նչ ականներ եք տեսնում այս հանրահավաքի տակ, եւ այն ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ սահմանային իրավիճակի, արցախյան ներքաղաքական կյանքի եւ արտաքին քաղաքականության վրա:

Հանրահավաքն, ինքնին, մեծ ազդեցություն չի ունենա արտաքին դերակատարների գործելակերպի ու նպատակների վրա, սակայն, որպես այդպիսին, այն խոստումներ է պարունակում, որոնք ուղղված են առաջին հերթին հայությանը: Այդ խոստումները պետք է կատարվեն:

Հրաժարականի տեքստը բաց նյարդ է, պետության ճակատագրի հանդեպ ունեցած անհանգստությունների խտակույտ. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА