o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

16.08.2019 14:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց։

Նրանք ցանկանում են նամակ հանձնել դեսպանատան ներակցուցչին: Ակցիայի մասնակիցները խնդրեցին, որպեսզի դեսպանատնից որևէ մեկը իջնի և վերցնի նամակը:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների անակնկալը Հայկ Մարությանին.168.am

«Նույնաբովանդակ մի նամակ էլ պարոն Սվիտալսկուն ենք ուղղել: Այստեղ կա 28 հարց, որոնք վերաբերում են ՀՀ-ում դատական համարգում և մարդու իրավունքներին: Կխնդրենք, որ պարոն դեսպանը հայտնի իր դիրքորոշումը այս հարցերի վերաբերյալ: Նամակը հրապարակային է և կխնդրենք, որ պատասխանը ևս լինի հրապարակային», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Դեսպանատան ներկայացուցիչները վերցրին նամակն ու խոստացան այն հանձնել դեսպանին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА