o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 45-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ և ԱՐՑԱԽԻՑ

16.08.2019 15:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 45-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ և ԱՐՑԱԽԻՑ

         Արքեպիսկոպոս Մակարիոսի կառավարության դեմ կազմակերպված ռազմական հեղաշրջումն ու դրան հետևած թուրքական զորքերի ներխուժումը Կիպրոս և նրա մի հատվածի բռնազավթումը 1974 թվականին՝ մի դավադրության  միասնական շղթայի օղակներ են: Եկել է այն քանդելու ժամանակը:

Կրակոց՝ Հյուսիսային պողոտայում թանկարժեք ժամացույցների խանութի ուղղությամբ

         Ուրեմն, այսպես. Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության գաղափարական ժառանգորդ, բոլոր նախկին կայսրությունների նման, ձգտում է վերստեղծել իր երբեմնի հզորությունն ու  աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը աշխարհում:

          Նրա նպատակը “Մեծ Թուրանն” է, և Կիպրոսը խոչընդոտներից մեկն է այդ “մեծ նպատակի”  ճանապարհին: 30 հազարանոց թուրքական բանակի ափհանումը կղզու հյուսիսային հատվածում և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության հռչակումը  Հունաստանի՝ որպես հավանական ռազմական հակառակորդի գլոբալ թուլացման համապարփակ ծրագրի մի մասն է, թեկուզև Եվրոպան որպես ամբողջական միավոր ևս  Թուրքիայի կողմից ընկալվում է որպես հավանական թշնամի:

          Այդ բռնազավթումը կրճատեց Հունաստանի տարածական օպերատիվ-ռազմավարական մանևրի հնարավորությունները պաշտպանության հարավային առափնյա գծի ամբողջ երկայնքով և շրջափակման մեջ առավ երկրի զինված ուժերը հարավային ռազմավարական ուղղության վրա:   Կիպրոսի գրավումը ամբողջացրեց Սինայից մինչև սիրիա-թուրքական սահման ձգվող նոր ռազմաճակատի գիծը և հնդեվրոպական քաղաքակրթության և քրիստոնյա աշխարհի ևս մեկ օջախի ծրագրվելիք ոչնչացման նախադրյալներ ստեղծեց:

Հյուսիսային պողոտայում գործող ռեստորաններից մեկի մաքրուհին կողոպտել է հաշվապահին

         Ահա թե ինչու խիստ կարևոր է պարզել, թե  քաղաքական ինչ ուժեր հանկարծ հայտնվեցին Թուրքիայի Հանրապետության թիկունքում և նախորդ դարի յոթանասունական թվականներին նույնիսկ դրդեցին դրան օտար պետության տարածքի բռնազավթմանը, երբ ամբողջ աշխարհը կարծես բաժանված էր երկու համաշխարհային գերտերությունների՝ ԽՍՀՄ և ԱՄՆ միջև: Պատասխանը՝  այդ երկու երկրի համաձայնությունը, առաջին պահին անհավանական է թվում, քանի որ ԱՄՆ-ի համար Հունաստանը և Թուրքիան զինակիցներ են,  ՆԱՏՈ-յի՝ նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ: ԽՍՀՄ համար երկու երկիրն էլ հավասարազոր հակառակորդ էին՝ քաղաքական, տնտեսական և գաղափարախոսական դրույթներով:

         Այնինչ Հունաստանը, որպես ուղղափառությամբ  և եվրասիականության իռացիոնալ մենթալիտետով ոգևորված անտիկ մշակույթի խորհրդանիշ, չէր կարող  ԱՄՆ-ի թիրախը չդառնալ, երբ՝ Քենեդու սպանության և  կոսմոպոլիտների պետության գլուխ անցնելուց հետո և ազդեցության կտրուկ աճի հետևանքով այն բարոյագաղափարական էության զգալի հետաճ ապրեց:

             Թուրքիայի Հանրապետությունը՝ այդ պատմական մեծ հանցագործը, որ կազմակերպեց և իրականացրեց մարդկության հնագույն քաղաքակրթություններ ստեղծած հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը, իր բնույթով մոտ է ԱՄՆ-ին, որոնք նույնպես կայացան  բնիկների ցեղասպանությունն իրականացնելով և, Թուրքիայի նման,  երբեք  վեհ արարիչ  ազդակներ չեն ունեցել:

            Ահա թե ինչու այդ երկու հանցագործ պետությունը կապող շղթան իրականում շատ ավելի ամուր է, քան թվում է: Այդ կապը՝ երկու երկրի բուն էությունն է. սրանք դժվար թե երբևէ խոստովանեն իրենց կամ իրենց ընկերոջ կատարած հանցագործությունները: Դա թույլ չեն տա կոսմոպոլիտիզմի գլոբալ ուժերը, որ զուրկ են բարոյականությունից և   երկու պետությունն էլ ամուր պահում են իրենց գրկում:

             Սեփական քաղաքակրթական պատմություն և բարոյական արժեքներ ունեցող Հունաստանը խորթ է կոսմոպոլիտներին, ի տարբերություն իր շահին հետամուտ Թուրքիայի, որ պատրաստակամ է կատարելու իրեն ձեռնտու ցանկացած գործարք: Արյան հոտը, որ կարող է և պատրաստ թափել “Մեծ Թուրանը” Եվրասիայի դաշտերում և կտրել, ինչպես Միջնադարում, Հնդեվրոպական և Արաբական աշխարհների մշակութային, առևտրական ու տնտեսական կապերը՝ ահա այն խայծը, որով այդքան վարպետորեն են գրգռում Թուրքիային ԱՄՆ-ն ու նրանց տերերը: Թուրքիան նորից պատրաստ է ցանկացած ոճրագործության՝ հանուն այդ արյունոտ երազանքի իրականացմանը:                                                                                                                     Նույն կոսմոպոլիտ մայրն է անցած դարի սկզբին լույս աշխարհ բերել և՜ երիտթուրքերին, և՜ բոլշևիկներին: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ իրենց ստեղծման պահին երկու ուժն էլ նույն մոր կաթն էին ծծում: Ռուսաստանը տարբեր թյուրքական նորագոյացությունների հետ շռայլորեն կիսվեց իր, և ոչ միայն իր, տարածքով: Նրանց համար ստեղծվեցին այբուբեններ, վիպերգեր, նրանց վերագրվեցին Միջնադարի բանաստեղծներն ու մտածողները, սրբապղծորեն կեղծվեց պատմությունը, կառուցվեցին արդյունաբերական հսկաներ և ոռոգվեցին ապատարները, հերկվեց խոպանը և որոնվեց նավթը: Ավելին, ազգամիջյան և միջկրոնական ամուսնությունների հաշվին թյուրք ժողովրդների կենսագենետիկ կայունացում էր կատարվում:

Կրակոց՝ Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների խանութի ուղղությամբ. կասկածյալը բերման է ենթարկվել

           Թվարկած փաստերից շատերն իրոք ԽՍՀՄ կողմից դրական քաղաքակրթական ներդրում էին այն շրջանում, երբ նահանջեց տրոցկիզմը՝ կոսմոպոլիտիզմի ռուսական կերպարանքը: Ուրիշ բան, որ այն հերթական անգամ  իշխանության եկավ 60-ական թթ, ինչի աղաղակող ապացույցներն են հետևյալ փաստերը.

  1. Ա. Գրոմիկոյի կողմից Թուրքիայի հետ կնքված Մոսկովյան պայմանագրի երկարացման ստորագրությունը 1965 թ.: Դրան նախորդող և  հաջորդող շրջաններում «Պրավդա» և  «Իզվեստիա» թերթերը մոլեռանդորեն խարազանում էին «հայկական նացիոնալիզմը», իսկ իրավապաշտպան ջերմեռանդ մարմինները այլոց հանցագործությունները հայերին էին վերագրում:
  2. Ա. Գրոմիկոյի՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի բռնազավթման համաձայնությունը 1974 թ.: Դրանից առաջ և հետո «Պրավդան» և  «Իզվեստիան» կատաղի հակահունական քարոզչություն էին անում:
  3. 1985-ին Ա. Գրոմիկոն ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի նիստին անձամբ կուսակցության գերագույն քարտուղարի պաշտոնի համար առաջարկեց Մ. Գորբաչևի թեկնածությունը: Այստեղ գործի դրվեցին արդեն բոլոր լրատվամիջոցները:

 

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ դաշտային երթին

         Այսպիսով, զոհաբերելով Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի ժողովրդների  շահերը, հնարավոր դարձավ անցնելու գլխավոր զոհաբերությանը՝ ԽՍՀՄ ոչնչացմանը: Եթե փորձագետների մեծ մասը ԽՍՀՄ ոչնչացումը բացատրում է բացառապես ֆինանսատնտեսական գործոններով, ապա վաղուց պետք է հասկանալ, որ իրականում խոսքը  աշխարհաքաղաքական հարթակում քսանամյա հետևողական դավաճանության մասին է: Հռոմը դավաճաններին չի վարձատրում, և հույների ու հայերի ազգային շահերը զոհաբերած Խորհրդային Միությունն ինքը կոսմոպոլիտիզմի  նույն քայքայիչ ուժի զոհը դարձավ:

«Շնորհավոր ծնունդդ Արցախի հերոս». Քոչարյանի աջակիցների ակցիան՝ Հյուսիսային պողոտայում

           Սակայն դեռ ամեն ինչ կորած չէ: Կիպրոսի ազատագրման համար շարունակվող հույների  (ինչպես նաև հայերի՝ Արցախում) պայքարը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ արդարության համար  ժողովրդների պայքարը անխուսափելիորեն հաղթանակ է բերելու: Մոտ է այն օրը, երբ Թուրքիայի կողմից Կիպրոսի մի մասի՝ նույնն է՝ «Ցնծության ձոներգի» ներքո նիհրող Եվրամիության տարածքի մի մասի, սրբապիղծ բռնազավթումը վերանալու է: Այն ժամանակ հերոսներ ծնող ազգերը՝ հույները, հայերը, սերբերը և մյուս ազնիվ ցեղերը, կհասնեն արդարության: Կլինի դա մինչև ԵԽ քանդվելը կամ դրանից հետո՝ գիտե Պատմությունը: Այն ունի իր տրաբանությունը, որն անսխալ է և անհերքելի:

«Հիշեք Նախագահ Քոչարյանին». Անահիտ Մութաֆյան

 

Հայսատանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հույների «Պատրիդա» կազմակերպության, «Թալիշ. Սահմանամերձ բնակավայրեր» պատերազմի վետերանների հայրենասիրական կազմակերպության նախագահ, Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Է. Պոլատիդիս

15 օգօստոսի 2019 թ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА