o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օգանովսկու ձերբակալության քաղաքական որոշումը կայացված է

16.08.2019 16:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Օգանովսկու ձերբակալության քաղաքական որոշումը կայացված է

168.am-ի տեղեկություններով` ՀՀ իշխանությունների կողմից երկուշաբթի օրը գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել:

Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին BBC բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի):

Ավելի ուշ` բարձրացված աղմուկից հետո, Գրիգոր Աթանեսյանը, BBC-ի ռուսական ծառայության «Юрий будет Дудь» հաղորդման շրջանակներում հերքում է այդ պնդումները` սլաքներն ուղղելով դեպի Հատուկ քննչական ծառայությունը և ըստ էության շեշտելով, որ իր հոդվածի հիմքում ընկած են սոսկ ՀՔԾ-ի պնդումները:

Հաղորդավարի հարցին ի պատասխան` Աթանեսյանը ասում է, որ չգիտեն, թե ով է կրակել ցուցարարների վրա, և դա ընդամենը ՀՔԾ-ի վարկածն է:

BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը շեշտում է նաև, որ եթե գեներալ Օգանովսկին մնացել է վկայի կարգավիճակում, ինքը չգիտի` հաստատվե՞լ են արդյոք այդ տվյալները, թե՞ ոչ:

Վերջում Գրիգոր Աթանեսյանը հավելում է, որ եթե ՀՔԾ-ն նման վարկած է առաջ քաշել, ուրեմն ՀՔԾ-ն պետք է մեկնաբանի, թե արդյո՞ք այժմ էլ է այդպես համարում, և, թե ինչպիսի հետևանքներ են լինելու:

Գրիգոր Աթանեսյանի` ըստ էության իր իսկ հոդվածում եղած պնդումները հերքելուց և ՀՔԾ-ին հղում անելուց հետո ներքաղաքական շրջանակներում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ իշխանությունները փնտրում են մարդիկ, ովքեր ցուցմունքներ կտան գեներալ Օգանովսկու դեմ:

Եվ ահա փաստորեն, այնուամենայնիվ, գեներալին ձերբակալելու որոշում է կայացվել: Թե ինչ հիմքերով, ինչու հիմա, դեռևս պարզ չէ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА