o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Արմենի»-ն լավագույն երեք պարային համույթների շարքում է (Տեսանյութ)

16.08.2019 16:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Արմենի»-ն լավագույն երեք պարային համույթների շարքում է (Տեսանյութ)

Աշխատանքային քննարկումներ, կարեւոր պարային իրադարձության նախապատրաստություն, տոնական բարձր տրամադրություն, թեժ պայքար, մրցակցություն, հույզեր եւ հաղթանակի բերկրանք… Երեւանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, օգոստոսի 3-ին տեղի ունեցավ «Heritage»  պարի եւ մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված նախադեպը չունեցող պարի փառատոնը:

Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ կարևոր իրադարձություն էր. Վլադիմիր Կարապետյան

Հայաստանի տարբեր տարածաշրջաններից ընտրված 8 պարային խմբերը մրցեցին միմյանց հետ՝ արժանանանալով պատվոգրերի, իսկ լավագույն երեքը մրցանակից բացի, նաեւ դրամական պարգեւի: Այդ թվում՝ Աբովյան քաղաքի «Արմենի» պարային համույթն արժանացավ պատվավոր երկրորդ տեղին: Նշենք, որ «Արմենի» պարային համույթը փառատոնին ներկայացավ պոպուրիով, Պարսկահայքի շրջանի պարով, քոչարիով ու յարխուշտայով: Փառատոնի մասին «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու համույթի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԲՈԼՅԱՆԻ հետ:

- Արմեն, որտեղի՞ց իմացաք այս փառատոնի մասին եւ ինչպե՞ս ստացվեց Ձեր համույթի մասնակցությունը:

- «Heritage» պարի եւ մշակույթի կենտրոնը, որը գտնվում է Լոս Անջելեսում, տեղեկացրեց մրցույթի մասին եւ սկսվեց հայտագրման փուլը, որին մասնակցելու համար պարային համույթները պետք է ուղարկեին վիդեո եւ ֆոտո տարբերակով կադրեր, որոնք ցույց կտային համույթի մասին տեղեկություն: Այդ նյութերի հիման վրա էլ պարզ դարձավ, թե որ խմբերն են անցնում եզրափակիչ փուլ: Այդպես 8 լավագույն մարզային պարի համույթների հետ անցանք եզրափակիչ փուլ, որի համար շնորհակալ ենք եւ ուրախ ու ողջունում ենք բոլոր պարային կոլեկտիվներին:

- Առհասարակ, ի՞նչ են տալիս պարային համույթներին նման փառատոնների մասնակցությունը:

- Նախ սա նորություն էր մեզ համար, որովհետեւ, ճիշտ է, ե՛ւ արտասահմանյան, ե՛ւ հայաստանյան փառատոներ շատ են լինում, բայց «Heritage»-ը տարբերվում է նրանով, որ ոչ թե ինչ-որ փուլեր են եղել, այլ ընտրությունն արդեն իսկ կատարվել է, եւ պայքարն ընթանում էր լավագույնների միջեւ: Դրանով արդեն իսկ հետաքրքրություն է ստեղծվում, եւ սա երեխաների համար ավելի մատչելի տարբերակ է, որպեսզի ծանոթանան ե՛ւ դրսում հայկական դպրոցները ինչպես են ելույթ ունենում, ե՛ւ այստեղ բավականին ուժեղ արդեն իսկ ընտրված համույթների միջեւ իրենց կարողանան դրսեւորել: Իմ կարծիքով՝  երեխաները շատ մեծ բավականություն ստացան:

Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան

- Ի դեպ, փառատոնն ուներ նաեւ բարեգործական բաղադրիչ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այսպես ասած, ուժեղ պարային համույթներին մրցանակից բացի, գումար տրամադրվեց, ինչը շատ կարեւոր է այն պարային խմբերի համար, որոնք չունեն միջոցներ, բայց ունեն պարային լավ որակներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА