o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եղվարդ քաղաքում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել. աշխատանքները դեռ շարունակվում են

17.08.2019 20:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եղվարդ քաղաքում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել. աշխատանքները դեռ շարունակվում են

Օգոստոսի 17-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 23 հրդեհ. այն ընդգրկել է մոտ 26.5 հա տարածք

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:59-ին: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА