o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

150 կգ ձմերուկի գողության փորձը ձախողվել է

17.08.2019 21:37 ՔՐԵԱԿԱՆ
150 կգ ձմերուկի գողության փորձը ձախողվել է

Ոստիկանության Արարատի բաժնի եւ ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի Արարատի դասակի ծառայողները ստացված տվյալներն համատեղ իրացնելիս, ուժեղացված ծառայության շրջանակներում, օգոստոսի 16-ին Արարատի բաժանմունք են բերման ենթարկել 26-ամյա մի քաղաքացու՝ իր «ՎԱԶ 2121» (Նիվա) մեքենայով: Ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժամը 20.30-ի սահմաններում Արարատ գյուղի՝ դեպի ՈԿՖ բանավանի կամուրջ տանող ճանապարհի կողքի ձմերուկի դաշտից կատարել է գողություն:

Գործարարի դեմ իրականացված մահափորձը փորձում են ջրե՞լ, ինչու են հապաղում քննչական մարմինները

Պարզվել է նաեւ, որ ժամը 20-ի սահմաններում Երեւան-Երասխ մայրուղու Արարատ գյուղի տարածքում գտնվող ձմերուկի դաշտից նա գաղտնի քաղել, հավաքել եւ տեղափոխել է դաշտի գլխամաս մոտ 150 կգ. ձմերուկ, որոնք իր կամքից անկախ հանգամանքներում չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է: Նախապատրաստվում են նյութեր: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА