o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

18.08.2019 00:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ այն Միքայել Մինասյանը, որն իրենով էր արել երկրի գրեթե ամբողջ լրատվական դաշտն ու տարիներ շարունակ հանրությանը սնում էր լրատվական աղբով ու կոռուպցիոն համակարգի պրոպագանդայով էր զբաղված, հիմա սրտնեղում է, որ, ըստ իրեն՝ ռոմանտիկ հեղափոխականի, 2018-ին եղածը իշխանափոխություն էր եւ ոչ հեղափոխություն (սա ասում է կոռուպցիոն համակարգի պրոպագանդիստ Միքայել Մինասյանը) եւ գուժում է (կամ ավետում) իր աներոջ՝ իր կարծիքով հնարավոր ձերբակալման մասին՝ որպես հանրությանը կարեւոր հարցերից շեղելու միջոց։ Հիրավի, անչափելի է այս մարդկանց երեսպաշտությունը»:

Նիկոլի ասուլիսը Լոսում զավեշտապատում է. Արմեն Աշոտյան

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշում է. «Տեղեկատվական աղբից ու պրոպագանդայից խոսում է մի մարդ, ում շեֆը իր թերթով օդում կախված լուրերով ու ստերով 20 տարի կերակրել է ժողովրդին: Մարդը, որի շեֆը ըստ օդում կախված լուրերի՝ փողով հոդված գրելու պատվերներ է վերցրել ու արել: Երեսպաշտությունից խոսում է մի մարդ, ով իր թիմի հետ միասին իշխանության եկան ԵԱՏՄ-ից դուրս գալու, կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչին, Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ լինելու թեզերով, բայց ուղիղ հակառակն արեցին: Ու էս շարքը կարելի է երկար շարունակել: Ու առհասարակ խոսում է մի մարդ, որը նույնիսկ կոճակ սեղմել չի կարողանում միջազգային կառույցներում՝ ծաղրանքի առարկա դարձնելով մեր երկիրը»:

​​​​​​​«Բոլորիդ փչացնում են եւ այդ բանն անողը հոգեկան հիվանդ Նիկոլը կամ Ամուլսարի ասպետ «նախագահը» չեն, այլ դրանց տերերը»

Որպես հետգրություն՝ Մ. Հակոբյանը հավելել է. «Հանգիստ սթրվեք տեղներդ ու իմացեք, որ ամեն անգամ բններիցդ դուրս գալուց՝ ուտելու եք բերաններիդ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА