o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրահանձնաժողովի նախագահն անհապաղ հոսպիտալացվել է

18.08.2019 09:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրահանձնաժողովի նախագահն անհապաղ հոսպիտալացվել է

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը դադարեցրել է իր արձակուրդն առողջական խնդիրների պատճառով և տեղափոխվել է Լյուքսեմբուրգ, որտեղ նա շտապ վիրահատության կենթարկվի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությանը:

Պայթյուն՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում. 13-ամյա երեխա է հոսպիտալացվել

Ինչպես նշվում է, Յունկերն ստիպված է եղել կրճատել իր արձակուրդն Ավստրիայում: Նրան հետ են ուղարկել Լյուքսեմբուրգ, որտեղ պետք է խոլեցիստեկտոմիա (լեղապարկի հեռացման վիրահատություն) կատարվի:

Յունկերը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի վերջին: Նրան այդ պաշտոնում փոխարինելու է նորընտիր Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА