КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 11. 12. 2019 : :
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 63 մարդ է զոհվել, ավելի քան 180-ը տուժել են, հաղորդում է BBC-ն:
Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 22:40-ի սահմաններում՝ մեծաասամբ իսլամի շիա ուղղության հետևորդներով բնակեցված թաղամասում: Ականատեսների խոսքով՝ պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից:
«Թալիբան» իսլամիստական խմբավորումը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում պայթյունի համար պատասխանատվությում չի վերցրել:
Պայթյունի պատճառների, ինչպես նաև պայթուցիկ սարքի ուժգնության մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ անցած տարի Աֆղանստանում «Թալիբան» և «Իսլամական պետություն» խմբավորումների, ինչպես նաև ԱՄՆ-ի ու դաշնակից երկրների զինված ուժերի գործողությունների հետևանքով ավելի քան 3800 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից ավելի քան 900-ը երեխաներ են: