o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունում վաղը Ամուլսարի հարցով քննարկում է հրավիրվել, նախատեսված է նաև ավտոերթ իրականացնել. Ջերմուկի բնակիչ

18.08.2019 12:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունում վաղը Ամուլսարի հարցով քննարկում է հրավիրվել, նախատեսված է նաև ավտոերթ իրականացնել. Ջերմուկի բնակիչ

Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։

Հայաստանն աջակցել է Ռուսաստանին ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

«Ուստի, մենք բնակիչներով նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով:

Հարգելի հայրենակիցներ ԱՄՈՒԼՍԱՐԸ դա հայրենիք է և համահայության խնդիրն է։
Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ միասին դրսում սպասելու մինչև հանդիպման ավարտը։
Այդպիսով զորակցություն հայտնելով բնակիչներին ։

Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից առավոտյան ժամը 07։00 ։
Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 19֊ին Երևանում Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00»,-գրել է նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА