o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նադալը հոկտեմբերին կամուսնանա. հարսանիքին հրավիրված է Իսպանիայի նախկին թագավորը

18.08.2019 22:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նադալը հոկտեմբերին կամուսնանա. հարսանիքին հրավիրված է Իսպանիայի նախկին թագավորը

Իսպանական տեղեկատվամիջոցները հայտարարել են թենիսիստ Ռաֆայել Նադալի և նրա ընկերուհու՝ Մարիա Ֆրանսիցկա Պերելլոյի հարսանիքի օրը:

Ըստ Majorca Daily Bulletin-ի տեղեկությունների, զույգը կամուսնանա հոկտեմբերի 19-ին, Մալյորկայում, Պուերտո-Պլենսա քաղաքում: Միջոցառումը կմեկնարկի տեղի ժամանակով 12:00-ին, Լա-Ֆորտալեզա կալվածքում: Այդտեղ է կայացել նաև «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հարսանիքը:

Պաշտոնական․ Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ հետ

Հարսանեկան արարողությանը հրավիրված է Իսպանիայի նախկին թագավոր, 81-ամյա Խուան Կարլոսը: Ներկա կլինեն նաև թենիսիստներ Ֆերնանդո Վերդասկոն և Ֆելիսիանո Լոպեսը:

Ռաֆան և Ֆրանսիցկա 14 տարի  հանդիպում են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА