o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Պարային հրաշք սերունդ ունենք». Գագիկ Թադեւոսյան (Տեսանյութ)

18.08.2019 22:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Պարային հրաշք սերունդ ունենք». Գագիկ Թադեւոսյան (Տեսանյութ)

Կրկին հայրենիքում էր ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատար, գրեթե մեկ տարի արդեն Միացյալ նահանգներում բնակվող ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ: Նա ձեռնունայն չէր վերադարձել Հայաստան, այլ եկել էր ստեղծագործական նորություններով: Վերջերս Գ. Թադեւոսյանը մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած միջազգային պարի մրցույթի եւ արժանացել Գրան պրի մրցանակի: Իսկ արդեն Երեւանում Գ. Թադեւոսյանը, որպես լոսանջելեսյան Heritage Dance & Cultural կենտրոնի գլխավոր պարուսույց, նույն կենտրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Նարինե Պետրոսյանի հետ կազմակերպեց Heritage Dance & Cultural պարի անդրանիկ փառատոնը, որին մասնակցեցին տարբեր մարզերից եզրափակիչ փուլ անցած լավագույն 8 պարային խմբերը: Փառատոնի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

«ՇնորհակալուՉուն, շնորհակալուՉուն, շնորհակալուՉուն». Գագիկ Ծառուկյան

- Գագիկ, փառատոնի կազմակերպչական հարցերում բավականին ծանր բեռ էր ձեզ վրա: Այսօր, երբ արդեն փառատոնը կայացած փաստ է, որքանո՞վ են արդարացվել սպասումները:

- Սպասումներն արդարացվեցին, նույնիսկ իմ պատկերացրածից էլ առավել էր: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, իմ ընկերներին, ովքեր օգնեցին կազմակերպել այսպիսի հրաշք փառատոն: Ուզում եմ նաեւ ողջունել բոլոր մասնակիցներին, որոնք կյանքի կոչեցին այս փառատոնն իրենց հրաշք պարերով եւ, իհարկե, շնորհակալություն հայտնել Նարինե Պետրոսյանին եւ Heritage կենտրոնի Լոս Անջելեսի սաներին:

- Որպես պարուսույց՝ ինչպե՞ս  կգնահատեք մասնակից պարային խմբերի կատարած աշխատանքը:

«Անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը». Արման Աբովյան

- Բոլորի աշխատանքները փայլուն էին, եւ ես ինքս հրաժարվել էի ժյուրիի կարգավիճակում լինելուց, քանի որ բոլորն էլ հավասար են ինձ համար: Ուրախ եմ, որ մեր երկրում չկան շրջանի պարողներ եւ Երեւանի պարողներ տարանջատումը, քանի որ բոլորն էլ նույն մակարդակի վրա են: Պարային հրաշք սերունդ ունենք: Այնպես որ, շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի համար եւ կապ չունի, թե ովքեր մրցանակի արժանացան, ովքեր՝ ոչ: Շնորհակալ եմ նաեւ բոլոր ծնողներին, ովքեր շրջաններում իրենց երեխաներին պարի են տանում, պահում են մեր ազգային, ժողովրդական, ինչու ոչ, նաեւ այլ ազգերի պարարվեստը:

Ինչո՞ւ են ԱԺ-ում խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (տեսանյութ)

- Կարո՞ղ ենք ասել, որ հաջորդ տարի փառատոնն ավելի մասշտաբային է լինելու:

- Անշուշտ, ավելի շատ մեծ են շանսերը, որ մյուս տարի մեր շրջանների երեխաները կմրցեն նաեւ աշխարհի տարբեր օտարերկրյա պարախմբերի հետ, եւ փառատոնը կլինի միջազգային չափանիշներին համապատասխան:

Քաղաքապետի եղբայրն ու հեռուստատեսությունից մերժվածները կապահովեն իշխանության նոր PR-ը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА