o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

РБК-ն բացահայտել է՝ որ երկիրը որքան է պարտք Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը, պարտապանների ցանկում է նաև Հայաստանը

19.08.2019 11:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
РБК-ն բացահայտել է՝ որ երկիրը որքան է պարտք Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը, պարտապանների ցանկում է նաև Հայաստանը

Ռուսական կառավարությունն ավանդաբար գաղտնի է պահում այլ երկրների տրվող ֆինանսական ու արտահանման վարկերը: Տեղեկությունը հրապարակային է դառնում միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը ստորագրում է միջկառավարական համաձայնագրեր, որոնք այնուհետև վավերացվում են Պետդումայի կողմից, երբ դրանց մասին պատմում են պաշտոնատար անձինք կամ երբ տեղեկությունը բացահայտվում է վարկառու պետության միջոցով:  

Աշխարհի ամենահարուստ բնակչությունն ունեցող երկրների ցանկում Թուրքիան 47-րդն է

РБК-ն որոշել է հավաքել այլ երկրների կողմից Ռուսաստանին ունեցած պարտքերի մասին առկա ամբողջ տեղեկատվությունը: Ռուսական պետական վարկերի գծով ընդհանուր պարտքը 2019 թվականի մայիսի 1-ի դրությամբ ՌԴ ֆինանսների նախարարությունը գնահատել էր 39,4 մլրդ դոլար, որից 15,8 մլրդ-ը պարտք են ԱՊՀ երկրները: 

Սակայն ամենամեծ պարտքն ունի Բելառուսը՝ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ 7,55 մլրդ դոլար:

Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ մոտ 3,7 մլրդ դոլար:

Պարտք ունեցող ԱՊՀ երկրների թվում է նաև Հայաստանը՝ 0,3 մլրդ:

 

ԱՊՀ շրջանակից դուրս օտար երկրների շարքում ամենամեծ պարտքն ունեն Վենեսուելան՝ 3,5, Կուբան՝ 3,2 մլրդ դոլար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА