o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Կառավարությունն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կարող է կորցնել ժողովրդային աջակցությունն ու իշխանությունը»

19.08.2019 12:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Կառավարությունն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կարող է կորցնել ժողովրդային աջակցությունն ու իշխանությունը»

Օգոստոսի 19-ը 66-րդ տարելիցն է հարեւան Իրանի ժամանակակից պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկի: Այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ու մանրամասնում. «Իրանի նախկին շահի կողմնակիցները դա ժողովրդային ընդվզում, իսկ շահական ռեժիմի ընդդիմադիրները օտար գործակալների կողմից կազմակերպված հեղաշրջում են անվանում:
Գործող վարչապետ ու ժողովրդային մեծ համակրանք վայելող դոկտ. Մոհամմեդ Մոսադեղի օգտին տրվող «Կեցցե Մոսաղեդը» եւ «Մահ շահին» կարգախոսներն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում փոխարինվեցին «Մահ Մոսադեղին» եւ «Կեցցե Շահը» կարգախոսներով ու 1953 թվականի օգոստոսի 19-ի լուսաբացին մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ վարչապետ Մոսադեղի դեմ ձեւավորված ժողովրդային ընդվզումը ժամեր անց վերածվեց հարյուր հազարավորների մասնակցությամբ ցույցերի ու հասարակական անկարգությունների: Հրապարակից միանգամից չքացան այն տասնյակ ու հազարավոր համակիրներն, ովքեր մինչեւ մեկ օր առաջ ջերմորեն պաշտպանում էին ժողովրդային վարչապետին: Օրվա ավարտին ժողովրդային վարչապետ Մոհամմեդ Մոսադեղը ձերբակալված, իսկ շուրջ երկու տարի Իրանի քաղաքականության կիզակետը հանդիսացող նրա բնակարանը հիմնահատակ ավերված ու թալանված էր»:

Երեւանում սեպտեմբերի 24-ին կանցկացվի մեծ երթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

Ըստ Ռ. Մարգարյանի, այսօր արդեն ապացուցված փաստ է, որ Իրանում 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջումն իրականացվել է ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության անվտանգության ծառայությունների ուղղակի մասնակցությամբ ու ֆինանսավորմամբ, սակայն դա չէր կարող հաջողվել, եթե Մոսադեղի կառավարությունը կործանելու նպատակով նրանց կողքին չհայտնվեին ժամանակի գլխավոր հոգեւորականներն, այդ թվում՝ Այաթոլլահ Քաշանին, ովքեր ժամանակին համարվում էին վարչապետ Մոսաղեղի գլխավոր դաշնակիցներն ու աջակիցները. «Մի կողմ թողած աշխարհաքաղաքական ու նաեւ այլ գործոնների դերակատարությունը 1953 թվականի օգոստոսի 19-ին Իրանում իրականացված հեղաշրջում եւս մեկ անգամ ի ցույց դրեց այն իրողությունը, որ իշխանության հանդեպ ժողովրդի ցուցաբերած համակրանքն ու աջակցությունը չեն կարող հավիտենական լինել ու նաեւ այն, որ այդ անհերքելի իրողությունն անտեսող ամենաժողովրդային կառավարությունն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կարող է կորցնել ժողովրդային աջակցությունն ու իշխանությունը»:

​​​​​​​«Բոլորիդ փչացնում են եւ այդ բանն անողը հոգեկան հիվանդ Նիկոլը կամ Ամուլսարի ասպետ «նախագահը» չեն, այլ դրանց տերերը»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА