o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է անհապաղ պարզեն իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումը». Վահագն Չախալյան

19.08.2019 12:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պետք է անհապաղ պարզեն իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումը». Վահագն Չախալյան

«Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն եւ հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները: Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երեւանում, թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում, թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը, եւ դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը», - այս մասին շեշտում է «Կամք» հասարակական նախաձեռնության համահիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ եւ զգուշացնում. «Մենք կարող ենք ինքներս պատժել ե՛ւ սադրիչներին, ե՛ւ նրանց ուղարկողներին եւ դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը»:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

Եզրափակելով խոսքը՝ Վ. Չախալյանն ընդգծել է. «Ժողովուրդ ջան, այսօր մենք կհանդիպենք Երեւանում եւ Աշտարակում, վաղը կլինենք նաեւ Ապարանում, Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու եւ վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ, եւ Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու...»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ժամ առաջ Հյուսիսային պողոտայում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք հարձակվել էին ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների վրա եւ հայհոյանքներ հնչեցնելով՝ հարվածել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին, ինչի հետեւանքով տեղի էր ունեցել միջադեպ: Իսկ ոստիկանները հայտնվել էին այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է եղել կանխելու միջադեպը։ Արդյունքում Ոստիկանության բաժին էին տարել Վահագն Չախալյանին, ապա մեկ ժամ հետո՝ նա դուրս էր եկել այնտեղից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА