o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մոլորակնային հանիբալիզմ»․ հնարավոր է՝ Յուպիտերը «խժռելու» հատկություն է ունեցել

19.08.2019 13:53 ԹԵՄԱ
«Մոլորակնային հանիբալիզմ»․ հնարավոր է՝ Յուպիտերը «խժռելու» հատկություն է ունեցել

Հետազոտողների միջազգային խումբը կարծում է, որ մոտ 4.5 մլրդ տարի առաջ Յուպիտեր մոլորակը «կուլ է տվել» նոր ձևավորվող, սաղմնային փուլում գտնվող մի մոլորակ, որը հավանաբար եղել է Երկրի չափսերի: Դա տեղի է ունեցել Արեգակնային համակարգի ձևավորման ժամանակաշրջանում, գրում է Science Alert-ը:

Սոչիում տեղի է ունեցել մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա

Այս վարկածն ինչ-որ կերպ կարող է բացատրել, թե ինչու է Յուպիտերի միջուկն այդքան մասնատված: Nature ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ճապոնացի, չինացի, շվեյցարացի և ամերիկացի գիտնականների խումբը Յուպիտերի կառուցվածքն ուսումնասիրելու համար օգտագործել է ՆԱՍԱ-ի Յունոնա տիեզերական զոնդի ուղարկած տվյալները:

«Մենք կարծում ենք, որ բախումներն Արեգակնային համակարգի ձևավորման փուլում սովորական երևույթ են եղել, և «մոլորակնային հանիբալիզմի» նման դեպքեր կարող են պատահած լինել նաև, ասենք, Սատուրնի հետ: Գուցե հենց դրանով է  պայմանավորված Սատուրնի և Յուպիտերի կառուցվածքային տարբերությունը մյուս մոլորակներից»,- գրում են գիտնականնները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА