o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է բուժել հասարակությունը». Արթուր Թովմասյան

19.08.2019 19:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պետք է բուժել հասարակությունը». Արթուր Թովմասյան

«Որ չգրեմ, չի լինի... Հայաստանին դիկտատուրա է պետք, բայց ոչ թե անձերի, այլ Ազգային հենքի վրա ստեղծված ազգային գաղափարախոսության դիկտատուրա...», -այս մասին նշում է ֆեյսբուքյան օգտատեր ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ու մանրամասնում. «Պետականամետ մտածելակերպով դիկտատուրա...եւ ամեն ոք եւ ամեն ինչ իր տեղում կլինի: Մենք սիրում ենք մեր անհաջողությունների մեջ մեղադրել ուրիշներին, մեղավոր են եղել պարսիկները, թուրքերը, նույնիսկ ռուսները, բայց ոչ մենք, քանի որ մենք աշխարհի ամենախելացի ազգն ենք: Հանգիստ թողեք աշխարհին, աշխարհն իր դարդ ու ցավն ունի, կենտրոնացեք ձեր պրոբլեմների վրա, համարձակություն ունեցեք պայքարելու, բայց ոչ բամբասելու, ողջ մամուլը հեղեղված է բամբասանքով, բայց երբ գալիս է կոնկրետ պայքարելու պահը, շատերը կամաց-կամաց աննկատ (թռնում են) հեռանում են»:

«Անուրախ Հայաստան՝ վտանգավոր ընթացքով»

Որպես հետգրություն՝ Ա. Թովմասյանը հավելել է. «Պետք է բուժել հասարակությունը՝ ազգային դիկտատուրային վայել թերապիայովԱյլ ելք չկա՝ վաղն արդեն ուշ կլինի»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА