o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սև ծովի վրաստանյան ափին 3-4 բալանոց փոթորիկ է

19.08.2019 20:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սև ծովի վրաստանյան ափին 3-4 բալանոց փոթորիկ է

Այսօր առավոտյան Վրաստանի Սևծովյա շրջանում փրկարարները, հատուկ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, ջրահեղձությունից փրկել են 6 մարդու: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ: «Սև ծովի ափին՝ Աջարիայի, Գուրիայի և Սամեգրելոյի տարածքում, 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:

Սև ծովում փոթորիկ է. լողալն արգելվում է

Ծով մուտք գործելը խստիվ արգելվում է: Տեղադրված են լողալն արգելող կարմիր դրոշներ, փրկարարները հորդորում են հանգստացողներին չմտնել ծով, կատարել փրկարարների հրահանգները»,- ասված է հայտարարությունում: Ծով մտնելու թույլտվության դեպքում ափին կտեղադրվեն սպիտակ դրոշներ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА