o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

19.08.2019 22:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր այցելել են Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակությունից:

Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

Այլ մանրամասներ կոմիտեից չեն հաղորդել։ 

Նշենք, որ միչ այս պահը կոմիտեի ներկայացուցիչները չէին տեսակցել զինծառայողին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանն օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում լքել էր մարտական դիրքը։ 

Ադրբեջանը հայտարարել էր, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել էր նրա լուսանկարները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА