o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սթափվե՛ք. դուք ազատություն եք ստացել, որից օգտվել չգիտեք». Արթուր Թովմասյան

19.08.2019 20:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Սթափվե՛ք. դուք ազատություն եք ստացել, որից օգտվել չգիտեք». Արթուր Թովմասյան

«Չվստահել եւ չհավատալ Նիկոլին՝ չի նշանակում դեմ գնալ ժողովրդին», - այս մասին նշում է ֆեյսբուքյան օգտատեր ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Չեմ կարծում, որ նրանք, ովքեր թշնամաբար են ընդունում ցանկացած քննադատություն իշխանությունների հասցեին, չեն գիտակցում, որ քննադատությունները անտեղի չեն։ Հետաքրքիր բան է կյանքը: Սեր եւ հանդուրժողականությու՞ն։ Հաղթանակած ժողովուրդը (ամբոխը) ուղղակի հնարավորություն է ստացել ի ցույց դնել չարությունը, անհանդուրժողականությունը, ցանկացած ասված բառ Նիկոլի դեմ եւ դու դառնում ես Ս.Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի ստրուկ, ՀՀԿ-ական, կամ քեզ փող են տվել դա ասելու համար: Դուք սկսեցիք իրար վրա ակտիվ գործ տալ, անվերջ արյուն ու հաշվեհարդար պահանջել, դավաճանել հին ընկերներին՝ մոռանալով տասնյակ տարիների եղբայրություն, միասին անցած ամբողջ կյանք, նոր շահի հնարավորություններ տեսնելով փոխված իրավիճակում, եվրոպականացվեցիք, սկսեցիք պաշտպանել արվամոլների իրավունքները, բանտերից բաց թողեցիք մարդասպաններին ու հերոսացրիք, դուք ուզում եք օրենք, կարգ ու կանոն, բայց անօրինությամբ, հաշվեհարդարներով, օրենքների կոպիտ խախտումներով: Այդ ամենը պարտադիր հետ է գալու։ Ասում եմ բոլորիդ՝ անհատի պաշտամունքը կանցնի, կլինեն նոր փոխված իրավիճակներ, բայց ձեր դավաճանությունները, արտանետած թույնը, ատելությունը չի կորի ու ոչ ոք չի մոռանա: Սթափվե՛ք. դուք ազատություն եք ստացել, որից օգտվել չգիտեք, ու ձեր միջի կեղտը ի ցույց մի՛ դրեք, դուք իբր դուխով խոսում եք, բայց միայն տարածում եք ատելություն, չարություն, քաոս, հայհոյանքներ։ Նորից ու նորից կոչ եմ անում՝սթափվե՛ք: Եվ վերջում ուզում եմ մեջբերել մեծն հայ Գ.Նժդեհի խոսքերը. «Քրիստոնեական սիրո խորհուրդը դարեր ի վեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության»։

Ալեն Սիմոնյանը համալրել է վարչապետի «սիրելիների» շարքը. «Հրապարակ»

Իսկ որպես հետգրություն՝ Ա. Թովմասյանը հավելել է. «Աստված մարդուն 2 ականջ եւ մեկ բերան է տվել, որ նա շատ լսի ու քիչ խոսի»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА