o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարձակում լրագրողների վրա. Դեպքի վայր է ժամանել Քրեական հետախուզության պետը

19.08.2019 23:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հարձակում լրագրողների վրա. Դեպքի վայր է ժամանել Քրեական հետախուզության պետը

Այսօր գնացել էինք Գառնիի հեթանոսական տաճար, որտեղ դեռ տեղ չհասած հանդիպեցինք, թե՛ տեղացիների, թե՛ ՀՀ-ից ժամանած մեր հայրենակիցների, եւ թե՛ զբոսաշրջիկների շրաջնում առկա դժգոհություններին՝ կապված ինչպես տոմսավաճառների անբարյացկամ վերաբերմունքի, այնպես էլ օգոստոսի 1-ից տաճար մուտք գործելու համար տոմսերի գները 500 դրամից 1500 դրամի վերածելու հետ կապված: << ՌԴ-ից տաս հյուր եմ բերել, ու հիմա քոռ ու փոշման կանգնել եմ մուտքի մոտ, էս ինչ բեշնի գներ են: Բա էս անելու բան ա, Փաշինյանի հետ հույսեր էինք կապում, բայց օր-օրի էդ հույսը մարում է >>,- վրդովված նկատեց Նոյեմբերյանից իր հյուրերին տաճար բերած մի տղամարդ: <<Թալան է, Նոր Հայաստանը է՞ սա, ոչ աշխատավարձ են բարձրացնում, ոչ բան, բայց գներ ա, որ բարձացնում են: Բա ո՞ւր է նայում ժողովրդի վարչապետը: Հետո էլ, նախկիններին էին անուն դնում>>,-կողքից նկատեց տեղի տարիքով մանկավարժ տիկին Անահիտը:

Հրդեհ՝ ԱԺ վարչական տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիքում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան, դեպքի վայրում է ԱԻ նախարարը (լրացվող)

Տեսնելով եւ լսելով քաղաքացիների դժգոհությունը մոտեցանք տոմսավաճառին՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ տոմսարկղի վրա փակցված գնացուցակները ամենեւին չեն արտահայտում այն գինը, որը պահանջում են ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ՝ զբոսաշրջիկներից: Ինչը, միանգամից նյարդայնացրեց տաճարի անվտանգությունն ապահովող նոր տերերին ու նրանց շուրջ հավաքված անհասկանալի ամբոխին: Վերջիններս, տեղեկանալով, որ լրագրող ենք միանգամից մեզ զգուշացրեցին, որ մենք իրավունք չունենք մեկնաբանություն ստանալ՝ առանց տաճարի անվտանգությունն ապահովող ծառայակիցների թույլտվության:

Նկատենք, որ մինչ հեթանոսական տաճար մուտք գործելը, տեղացիները նշեցին, որ էլի լրատվամիջոցների են հրավիրել՝ խնդիրը բարձրաձայնելու համար: Սակայն, տաճար մուտք գործելուն պես, հասակացանք որ ներսում կրքերն առավել քան թեժ են, քանզի ականատեսը եղանք, թե ինչպես էր Տաճարի նայիչ Քոչար անունով հայտնի սեւազգեստ ԱՊԵՐՈՆ՝ մեր գործընկերուհի, լրագրող Գայանե Զարգարյանի հետ ձեռնամարտի բռնվել, ում ձեռքից փորձում էր բռնի ուժով ուժով խլել նրա անձնական հեռախոսը՝ բարձրաձայնելով թե ոչնչացնելու է լրագրողի նկարահանած տեսանյութերի ողջ բովանդակությունը: Այնինչ, թեժ ձեռնամարտի արդյուքնում լրագրողին հաջողվեց փրկելու հեռախոսն ու նրանում առկա բովանդակությունը, որից հետո Քոչար կոչված սեւազգեստը բարձրաձայնեց, որ լրագրողները՝ մենթերից բեթար մուռ պահող տպեր են, ու որ դրանցից իրոք պետք ա հեռու մնան բոլորը: Երբ փորձեցինք միջամտել եւ ներկայանալ, որպես լրագրող՝ վերջինս սկսեց հաջորդիվ մեզ հայհոյել, ասելով, որ լրագրողները քայլող շառ են, ու սաղի ոտքի տակը քանդող:

Մինչ Տաճարի ամենակարող Քոչարն ու վերջինիս ընկերները, իրենց լպիրշությամբ ու վայրագությամբ փորձում էին խոչընդոտել լրագրողներիս աշխատանքը, այն դեպքում, երբ մենք՝ լրագրողներս մեր պարտականությունն էինք կատարում՝ հանրության դժգոհությունն ու ասելիքը հասցնելով պատկան մարմիններին, այդ ընթացքում հավաքվածները փորձում էին մեզ համոզել դուրս գալ տարածքից, ասելով որ այդ խուժանների հետ պետք չէ պայքարել, քանի որ դրանք բեսպրեդելշչիկների համբավ ունեն այդ տարածքում: Ի դեպ, տեղացիները նշում էին, որ նման այլանդակ պահվածք նախկին իշխանությունների օրոք անգամ չէր կարող լինել՝ Գառնու հեթանոսական տաճարում: Բայց, դե տվյալ սմբակավորը իրեն այնքան էր արտոնություն տվել, որ չէր զգաստանում անգամ ներկա ոստիկաններից: Տպավորություն էր, որ չի էլ նկատում հայրենի ոստիկանների ներկայությունը, մինչեւ որ դեպքի վայր չժամանեց ՀՀ ոստիկանության փոխնգդապետ, Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին Գառնիի բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանը, ում դեմքը տեսնելուն պես, ապերոներից մնաց ա տառը, ովքեր վայրկյանների ընթացքում բառիս բուն իմաստով մաքրվեցին տարածքից:

Այս պահին տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ Կոտայքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում;

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА