o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թոմ Քրուզը վախեցել է մտերիմների համար և տեղափոխել նրանց եկեղեցուն մոտ

20.08.2019 01:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թոմ Քրուզը վախեցել է մտերիմների համար և տեղափոխել նրանց եկեղեցուն մոտ

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը որոշել է վերաբնակեցնել իր հարազատներին սայենթոլոգիայի եկեղեցու գլխամասից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող շենքում. դերասանը տասնյակ տարիներ է, ինչ հանդիսանում է այդ եկեղեցու հետևորդը: Այս մասին գրում է The Sun- ը:

WSJ.ԱՄՆ-ն Եգիպտոսին պատժամիջոցներով է սպառնում ռուսական Սու-35-ի գնման համար

Խոսքը գնում է Ֆլորիդա նահանգի Քլիրուոթերում գտնվող Skyview շքեղ բնակելի համալիրի մասին: Դերասանի երեք քույրերը` Քասը, Լի Էնը և Մերիան, արդեն տեղափոխվել են շենք: Նրանցից յուրաքանչյուրը իր տրամադրության տակ ունեցել է առանձին բնակարան: Իր համար դերասանը ձեռք է բերել երկհարկանի պենտհաուս վերին հարկերում:

Ազատ մնացած երկու հարկերը Քրուզը նախատեսել է իր որդեգրված երեխաների համար՝ Իզաբելլայի և Քոնորի, ովքեր նույնպես սայենթոլոգիայի եկեղեցու հետևորդներ են: Քրուզի որդու ներկայիս կացարանը նույնպես գտնվում է սայենթոլոգիայի եկեղեցու կողքին: Պարբերականի համաձայն, դերասանն այս քայլին է դիմել՝ խուսափելու համար իր ընտանիքի կրոնից օտարացնելուց, ինչպես դա տեղի է ունեցել նախկին կնոջ՝ Քեթի Հոլմսի հետ:

Ըստ The Sun- ի, սայենթոլոգների շտաբակայանի մոտ են բնակվում նաև եկեղեցու մյուս հայտնի հետևորդները: Նրանց թվում են ամերիկացի միլիարդատեր և ներդրող Ռոբերտ Դագանը, որը հանդիսանում է կենսատեխնոլոգիական Pharmacyclics ընկերության տնօրենների խորհրդի անդամ, և Teami Blends դետոքս-ըմպելիքների ստեղծող Ադի Արեցինին:

Բացի այդ, Քրուզի հարևանն է ռեժիսոր Քրիստոֆեր Մաքքուորին է, ով նկարահանել է «Առաքելությունն անիրագործելի է» (Mission Impossible)  ֆիլմի մի քանի հատվածներ, որոնցում գլխավոր դերը խաղացել է հոլիվուդյան դերասանը: Պարբերականի համաձայն, Մաքքուորին իրեն չի համարում սայենթոլոգ, սակայն ընկերություն է անում Քրուզի հետ:

Դերասանը սայենթոլոգների եկեղեցու անդամ է դարձել դեռևս 1990-ականներին և բոլոր սիրելիներին բերել է այս հավատի: Քրուզի նվիրվածությունը կրոնական շարժմանը  իր նախկին կանանց (Քեթի Հոլմսի և Նիկոլ Քիդմանի) հետ բաժանման պատճառ է հանդիսացել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА