o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում մահացու ժանտախտի համաճարակ է բռնկվել

20.08.2019 00:58 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ում մահացու ժանտախտի համաճարակ է բռնկվել

ԱՄՆ-ում Կոլորադո նահանգում մարգագետնային շների շրջանում գրանցվել է ժանտախտի բռնկում, ինչը ստիպել է իշխանություններին մասամբ փակել «Rocky Mountain Arsenal» արգելոցը : Այդ մասին հայտնում է The Independent պարբերականը:

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը նախատել է դեսպաններին. զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին

Վարակը տարածվում է լվերի միջոցով, որոնք խայթում են կրծողներին և վարակում են նրանց Yersinia pestis ժանտախտի ցպիկով: Սահմանափակվել է այն վայրերի մուտքը, որտեղ մասնագետները արձանագրել են մարգագետնային շների վարակման դեպքեր՝ այցելուների առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար: Մասնագետների կարծիքով՝ կա ընտանի կենդանիներին վարակելու վտանգ: Չնայած որ շները ժանտախտին ավելի քիչ են տրամադիր, քան կատուները, այնուամենայնիվ նրանք կարող են դառնալ լվերի կրող, որոնք կարող են վարակել մարդկանց:

ԱՄՆ-ում ժանտախտի վերջին համաճարակը գրանցվել է 1920-ական թվականներին՝ Լոս Անջելեսում: Ներկայումս վարակների մեծ մասը գրանցվել է երկրի արևմտյան մասում, տարեկան միջին հաշվով յոթ դեպք: Ընդ որում բուբոնիկ ժանտախտը Միացյալ Նահանգներում կազմում է ժանտախտով վարակվելու բոլոր դեպքերի 80 տոկոսը:

Առողջապահության մարմինները մարգագետնային շներին մշակել են միջատասպան փոշով` թույլ չտալու համար, որ լվերը տարածվեն այլ կենդանիների վրա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА