o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արագածոտնի մարզպետը իր լիազորությունների գերազանցումով տապալում է պետական կառավարման համակարգ

20.08.2019 08:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արագածոտնի մարզպետը իր լիազորությունների գերազանցումով տապալում է պետական կառավարման համակարգ

Այն ինչ կատարվում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանում հեռու է անվանել Տարածքային կառավարման քաղաքականության իրականացում կամ նույն է ասել՝ ՀՀ Արագածոտնի մարզպետը իր լիազորությունների գերազանցումով տապալում է պետական կառավարման համակարգը: Մարզպետարանի աղբյուրը նշում է, որ ինչ մարզպետ է նշանակվել Դ. Գևորգյանը մինչև օրս միայն խոսում է կրճատումներից, ամբողջությամբ մարզպետարանի աշխատակազմը փոխելուց, ահի ու լարվածության մեջ պահելով աշխատողներին:   Այն խոսելաոճն ու պահվածքը համայնքի ղեկավարների և դպրոցի տնօրենների հետ որ դրսևորվում է մարզպետ կոչեցյալի կողմից մեղմ ասաց հիստերիկ ու հիվանդագին է:                  

​​​​​​​«Առնական հայ զինվորն այսօր փոխարինվել է թուրքի փեշով եսիմ ումո՞վ». Ծովինար Կոստանյան

Մարզպետարանում և վարչություններում այն աստիճանին է հասել լարվածությունը, որ աշխատանքից ազատվել են մարզպետի տեղակալներից մեկը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության և նույն վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետերը  Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը:     Ինչ կառավարման արդյունավետության, մարզի զարգացման, առողջապահության կանխարգելման, երեխաների կրթության իրավունքի իրացման  մասին կարող է խոսք գնալ երբ թափուր են նշված պաշտոնների հաստիքները: Ընդ որում թափուր են  նաև Իրավաբանական բաժնի, Ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքի պաշտպանության բաժնի պետերի և տասնյակ այլ պաշտոնների հաստիքները: Այս դեպքում հարց է առաջանում՝ Եթե առանց այդ հաստիքների կարելի է կազմակերպել աշխատանքները, ինչու է մսխվում պետական բյուջեն ամբողը հանրապետությունում: Մարզպետի լռությունը այս դեպքում ասում է շատ բան: Նշված պաշտոնների համար հայտարարություն է լինում միայն այն դեպքում (Մարզպետարանի հայտարարությունների էջ), երբ մարզպետը համաձայնվում է տվյալ պաշտոնին նշանակել իրեն մտերիմ կամ իր քիմքին հասու մեկին: Այն անտարբերությունը որ դրսեորվում է մարզպետի կողմից հակադարձ համեմատական է նրա նկատմամբ մամուլի հրապարակումները, որտից չի իջնում մեր հերոս ընկեր Փանջունին:         

Եվ վերջապես, երբ լսում կամ կարդում ես մարզպետի խոսքն ու հրապարակումները միայն՝ գնացի, մասնակցեցի, քննարկեցի, ընդունեցի, ընտրեցի, նշանակեցի և որ կարևորն է քայլեցի  եզակի դեմքով հանդես գալն է: Հռետորական է հնչում՝  Երբ է հոգնակի դեմքով երևալու ՀՀ Արագածոտնի մարզպետարանը բառիս իսկական իմաստով:       

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ           

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА