o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Իշխանություն ունենալը միայն սելֆիներն ու տնտեսական ֆորումներ կոչվող շոուները չեն, նաև բնապահպանական խնդիրներն են ու արբիտրաժի վտանգը

20.08.2019 10:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ». Իշխանություն ունենալը միայն սելֆիներն ու տնտեսական ֆորումներ կոչվող շոուները չեն, նաև բնապահպանական խնդիրներն են ու արբիտրաժի վտանգը

«Այո, իշխանություն ունենալը գայթակղիչ բան է, բայց դա միայն վայելք չէ, դա նաեւ պատասխա­նատվություն է, որոշումներ կա­յացնելու, խնդիրներ լուծելու կամք եւ արիություն:

Իշխանություն ունենալը միայն սելֆիները չեն, ոչ էլ տնտեսական ֆորումներ կոչվող շոուները, որի ժամանակ տվյալ մարզի տնտեսվարողները «դախլաներ» են դնում ու ցուցադրում իրենց ստեղծածը` հրավիրելով, որ վարչա­պետն ու իր թիմը համտեսեն ու հիանան իրենց արտադրանքով: Իշխանությունը նաեւ բնապահպա­նական խնդիրներն են` մի կողմից ակտիվիստների բողոքի ակցիանե­րը, մյուս կողմից` տնտեսական շահն ու արբիտրաժի վտանգը` միլիոնա­վոր դոլարների տույժ-տուգանքների տեսքով:

Երկու ազդակ իրավապահ համակարգին. Ի՞նչ մեսիջ է հղում իշխանությունը. «Ժամանակ»

Կարելի է իշխանություն ստանալով բոլոր փակ դռներն ու դարպասները բանալ, բայց գալու է մի օր, երբ բաց դարպասներից ներս են թափանցելու նաեւ նրանք, ում դու չես ուզում քեզ մոտ թողնել:

Կարե­լի է հայտարարել, որ դու ժողովրդի իշխանությունն ես, եւ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, բայց մի օր դու այդ վարչապետներին գահընկեց ես անելու և ժողովրդի գոնե մի մա­սի կամքին հակառակ որոշում ես կայացնելու»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА