o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը մեղադրել է Google-ին 2016թ.-ի ընտրություններում Քլինթոնի օգտին մանիպուլյացիայի համար

20.08.2019 10:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը մեղադրել է Google-ին 2016թ.-ի ընտրություններում Քլինթոնի օգտին մանիպուլյացիայի համար

ԱՄՆ նախագահ Դոբալդ Թրամփը մեղադրել է Google ընկերությանն այն բանի համար, որ վերջինս 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում մանիպուլյացիայի միջոցով միլիոնավոր ձայներ է բերել իր մրցակից Հիլարի Քլինթոնին:

«Քիչ առաջ հրապարակվեց զեկույցը: Google-ը 2016թ.-ի ընտրություններին Հիլարի Քլինթոնի օգտին 2,6-16 մլն ձայն է ավելացրել: Սա հրապարկել է Քլինթոնի և ո՛չ թե Թրամփի աջակիցը: Հարկավոր է Google-ին դատի տալ: Իմ հաղթանակն ավելի մեծ է եղել, քան կարծում էինք»,- թվիթերյան իր էջում գրել է Թրամփը:

Նախագահը չի հստակեցրել՝ ինչ զեկույցի մասին է խոսքը, սակայն հղում է արել Juridical watch իրավական կազմակերպությանը:

Նշենք, որ 2016թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, Քլինթոնը շուրջ 3 մլն ձայն ավել էր հավաքել, քան Թրամփը, սակայն չէր հաղթել ընտրություններում, քանի որ դրանք անց են կացվում երկաստիճան կարգով, և կարևոր են ոչ թե երկրում ընդհանուր քվեարկության արդյունքները, այլ այն, թե նահանգներից քանի ընտրիչ է քվեարկում տվյալ թեկնածուի օգտին:

Թրամփը բազմիցս մեղադրել է տեխնոլոգիական ընտրությանն իր մրցակցուհուն աջակցելու համար: Նա նաև հայտարարել է, որ Քլինթոնին «բարեկամական նահանգներում» բազմաթիվ ձայներ են վերագրվել, սակայն դա ապացուցող փաստեր չի ներկայացրել:

Իր հետևից բամբասելու տեսանյութից բարկացած՝ Թրամփը չեղարկել է լոնդոնյան ասուլիսը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА