o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրիժիտ Մակրոնը ուսի վնասվածքից հետո լրագրողներին հայտնել է ինքնազգացողության մասին

20.08.2019 10:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բրիժիտ Մակրոնը ուսի վնասվածքից հետո լրագրողներին հայտնել է ինքնազգացողության մասին

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը, որն օրերս ուսի հոդախախտ էր ստացել, ամուսնու՝ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ընդառաջ լրագրողների հետ զրույցում պատմել է ինքնազգացողության մասին, գրում է РИА Новости-ն:

Ռուս լրագրողների այն հարցին, թե ինչպես է զգում իրեն, առաջին տիկինը պատասխանել է՝ շատ լավ: Բրիժիտ Մակրոնը լրագրողների առաջ ներկայացել է կարճթև երկնագույն զգեստով, իսկ աջ ձեռքը վիրակապված է եղել: Նախօրեին հայտնի էր դարձել, որ վերջինս ուսի հոդախախտ է ստացել նավակով զբոսանքի ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում բարձր մակարդակով բանակցություններ են անցկացվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի միջև: Բանակցություննների հիմնական թեմաներն են միջազգային օրակարգի արդի հարցերը, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը:

Google-ը տեղեկություն է հավաքում միլիոնավոր ամերիկացիների առողջության մասին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА