o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ երկնաքերներ չկառուցել

20.08.2019 11:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ երկնաքերներ չկառուցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել իր Twitter-յան էջում, որում խոստացել է Գրենլանդիայում չկառուցել իր ազգանվան փորագրությամբ երկնաքերներ: Նա գրառումը կատարել է մեկ օր անց իր կողմից հաստատելուց հետո, որ քննարկում է քիչ բնակեցված արկտիկական կղզին գնելու հնարավորությունը, հայտնում է Fox News-ը: 

Իր հետևից բամբասելու տեսանյութից բարկացած՝ Թրամփը չեղարկել է լոնդոնյան ասուլիսը

ԱՄՆ նախագահի հրապարակած լուսանկարում պատկերված է ոսկեգույն երկնաքեր՝ «Թրամփ» գրառմամբ, որը տեղադրվել է ֆոտոշոփով:

«Խոստանում եմ Գրենլանդիայում դա չանել»,- նշել է Թրամփը:

Թրամփը կիրակի հաստատել է լուրերն այն մասին, որ իր վարչակազմը քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը, որը Դանիայի ենթակայությամբ կիսաինքնավար տարածք է:

Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենը Գրենլանդիան գնելու գաղափարն անհեթեթ է անվանել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА