o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 26-ը

20.08.2019 11:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 26-ը

Բիշքեկի մայիսմեկյան շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:

Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը

«Նա կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 26-ը»,- ասել է փաստաբանը: 

Նրա խոսքով՝ այս որոշումն ապօրինի է, պաշտպանությունը մտադիր է բողոքարկել այն:

Դատական նիստն անցկացվել է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում, որին թույլ չեն տվել մասնակցել ո՛չ նախկին նախագահի հարազատներին, ո՛չ նրա աջակիցներին, ո՛չ էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր, Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Պետության նախկին ղեկավարին նախնական մեղադրանքներ էին առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով: Ավելի ուշ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար: 

Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա: Ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև օրեր տևած բախումների հետևանքով Աթամբաևն ինքնակամ հանձնվել էր իշխանություններին: 

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА