o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ են բժիշկները խորհուրդ տալիս ոչ մի դեպքում դիետիկ գազավորված ըմպելիք չխմել

20.08.2019 12:56 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչո՞ւ են բժիշկները խորհուրդ տալիս ոչ մի դեպքում դիետիկ գազավորված ըմպելիք չխմել

Մարդկանցից շատերը կարծում են, որ եթե անգամ դիետիկ գազավորված ըմպելիքն օգտակար չէ, ապա գոնե պակաս վնասակար է, քան սովորականը: Իրականում ամենեւին այդպես չէ. նոր հետազոտությունները ցույց են տվել, որ դիետիկ գազավորված ըմպելիքը չնայած պակաս կալորիական է, բայց, միեւնույն է, կարող է առողջությանն անուղղելի վնաս հասցնել արհեստական քաղցրացուցիչների եւ դրա մեջ պարունակվող այլ նյութերի պատճառով:

Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր

Nothern Star-ը նշում է, որ օրական դիետիկ գազավորված ըմպելիքի 2 բանկան մեկ քառորդով մեծացնում է կաթվածի հավանականությունը, մեկ երրորդով՝ սրտի նոպայի զարգացման հավանականությունը: Այն մարդու համեմատությամբ, որը երբեք չի համտեսել դիետիկ գազավորված ըմպելիք, դրա սիրահարների շրջանում վաղ մահվան հավանականությունը 16 տոկոսով մեծ է:

Այս ըմպելիքը վտանգավոր է նաեւ ուղեղի համար եւ կարող է մեծացնել դեմենցիայի զարգացման հավանականությունը: Ամենօրյա գործածման դեպքում արհեստական քաղցրացուցիչով գազավորված ըմպելիքի մեկ բանկան բավական է Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը 2,9 անգամ մեծացնելու համար: Բանն այն է, որ դիետիկ գազավորված ըմպելիքի հանդեպ սերը վնաս է հասցնում արյունատար անոթներին եւ առաջացնում քրոնիկական բորբոքում:

Ի դեպ, արհեստական քաղցրացուցիչները ախորժակը բացում են՝ դրանով մեծացնելով ճարպակալման զարգացման հավանականությունը: Դա, մասնավորապես, տեղի է ունենում նյութափոխանակության խանգարման եւ քաղցր համի հավասարակշռության խախտման ու կալորիականության նվազման պատճառով (ուղեղը սկսում է դա փոխհատուցել՝ ստիպելով ավելի շատ ուտել կալորիականության մեծացման համար):

Նշենք, որ ոչ դիետիկ գազավորված ըմպելիքը նույնպես վտանգավոր է. հետազոտության համաձայն՝ դրա պատճառով կարելի է բավականին ավելորդ քաշ հավաքել, ավելին՝ այն նպաստում է քաղցկեղի առաջացմանը: Իսկ գազավորված եւ էներգետիկ ըմպելիքների ավելցուկը կարող է մահվան հասցնել. վերջերս Ինդոնեզիայի Ջակարտա նահանգից 2 շինարարներ մահացել էին այդպիսի ըմպելիքիների գերդոզավորումից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА