o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպանել է ամբողջ ընտանիքին. Ուլյանովսկի դեռահասը կացնահարել է հինգ մարդու և ցատկել վերնատնից

20.08.2019 17:10 ՔՐԵԱԿԱՆ
Սպանել է ամբողջ ընտանիքին. Ուլյանովսկի դեռահասը կացնահարել է հինգ մարդու և ցատկել վերնատնից

Զանգվածային սպանություն է տեղի ունեցել Ուլյանովսկի Բազարնոսիզգանի շրջանի Պատրիկեևո գյուղում:

Ըստ նախնական տվյալների՝ դեռահասը դատաստան է տեսել ամբողջ ընտանիքի նկատմամբ: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Դրանից հետո նա կարող էր ինքնասպանություն գործել:

Ոստիկանության ծառայողին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ

Երեք մեծահասակների և երկու երեխաների մարմինները հայտնաբերվել են Սադովայա փողոցում գտնվող առանձնատանը: Դեռահասի դիակը հայտնաբերվել է տնից ոչ հեռու գտնվող դիտանոցի մոտ:

16-ամյա Թիմուրը հաշվեհարդար է տեսել  ընտանիքի նկատմամբ՝ կացնահարելով հարազատներին: Նախորդ օրը նա ընկերոջը ձայնային հաղորդագրություն է ուղարկել, որում մանրամասն պատմել է իր ծրագրերի մասին, հայտնում է 112 հեռուստաալիքը:

Նա ընկերոջն ասել է, որ ինքը չի ցանկանում սպանել պապիկին և տատիկին, բայց ստիպված է դա անել, որպեսզի նրանք չտանջվեն մյուսների մահվան համար: Դեռահասը սպանել է նաև մորը, եղբորը և քրոջը:

Քննիչները արդեն ուսումնասիրում են աուդիո ձայնագրությունը: Այժմ նրանք փնտրում են դեռահասի ընկերոջը՝ նրանից առաջին ցուցմունքները տալու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА