o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր զարգացումներ ՌԴ Մոսկվայի համայնքի սկանդալի շուրջ

20.08.2019 16:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր զարգացումներ ՌԴ Մոսկվայի համայնքի սկանդալի շուրջ

Մենք արդեն տեղեկացրել էինք Ռուսաստանի հայ համայնքի ներքին ինտրիգի մասին՝ առերեւույթ ուղղված գործող դեսպան Վ. Տողանյանի եւ ՌՀՄ նախագահ Ա. Աբրահամյանի դեմ` համայքնում ազդեցության գոտիների համար:

Վանեցյանի շուրջ օղակը սեղմվում է․ «Հրապարակ»

Ինտրիգի կենտրոնում է հայտնվել Մոսկվայի հայտնի հասարակական գործիչ Յուրա Նավոյանը, որի կամ որի անվան տակ նամակագրությունը տարածում էր գտել սոցիալական ցանցերում:

Հատկանշական է, որ նամակագրությունը հանրության համար հասանելի դառնալուց հետո,  Նավոյանը այն կտրականապես հերքել է, ավելին` այն տարածողներից պահանջելով այն հեռացնել և հավաստիացնելով , որ դա կեղծիք է, եւ այն ստեղծողներն ու տարածողները պատասխանատվության կենթարկվեն:

Համացանցում տարածում է գտել Յու. Նավոյանի կողմից ղեկավարվող "Դիալոգ" հասարակական կազմակերպության հայտարարությունը, որտեղ նշվում է, որ նրանք դիմել են ՌԴ ներքին գործերի նախարարություն հանցագործության մասին հաղորդմամբ՝ խնդրելով քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Սակայն դրան հետեւել է սոցցանցում պնդում, որ ոչ Յուրա Նավոյան ֆիզիկական  անձի անունից, ոչ էլ "Դիալոգ"  իրավաբանական անձի կողմից ՌԴ ներքին գործերի նախարարություն դիմում չի ներկայացվել: Միաժամանակ, ինչպես  մեզ հաղորդեցին մեր աղբյուրները, Նավոյանը պնդում է, որ դիմումը կա, եւ հարցով զբաղվում են Մոսկվայի իրավապահները:

Տպավորություն է ստեղծվում, որ ինտրիգը  դեռ զարգացման ընթացքում է:

 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА