o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանար

20.08.2019 18:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանար

Այսօր մամուլի ասուլիս հրավիրած գեներալ Սեյրան Սարոյանը, ով ոչ վաղ անցյալում շատ հանգիստ ուրացավ մտերիմ ընկերոջը գեներալ Մանվել Գրիգորյանին, այսօր նույն կերպ՝ մոռանալով, որ նա եկեղեցում քավորության խոստում է տվել՝ ուրացավ նաեւ Սուրիկ Խաչատրյանին: Մասնավորապես լրագրողների հարցին, թե շարունակո՞ւմ է մտերմություն անել Սուրիկ Խաչատրյանի հետ` Սարոյանը պատասխանել է, որ ճիշտ կլինի` Սուրիկ Խաչատրյանին հանգիստ թողնեն.«Թողեք էդ մարդն իր մահով մեռնի, գործ չունեք, մեղք է»։

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

Ու սա այն դեպքում, երբ վերջինս ԱԺ-ում՝ ժամանակին ջանք չէր խնայում Խաչատրյանին ու նրա գործերը գովերգելու համար:

Վերը նշված պատասխանը զարմանք է պատճառել Խաչարտյանին մոտ կանգնած մարդկանց, ովքեր նախ հերքում են, որ Սուրիկ Խաչատրյանը ծանր վիճակում է:<<Առողջական խնդիրներ ունի, երկարատեւ բուժման կարիք կա, բայց փառք Աստծո ամեն բան նորմալ է>>:

Ինչ վերաբերում է Սարոյանի հնչեցրած <<փայլուն>> մտքերի գոհարհներին՝ մեր զրուցակիցը նկատեց.<<Չենք էլ զարմանում, մի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին՝ կուրանար ու կուրանար: Էդ տեսակ մարդու համար սրբություն չկա, կարեւորը իր կաշին փրկելն է: Աստված է նման մարդկանց դատաստանը տեսնում>>:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА