o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը փաստացի խոստովանեց, որ երկակի ստանդարտ է կիրառել

20.08.2019 20:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ոստիկանությունը փաստացի խոստովանեց, որ երկակի ստանդարտ է կիրառել

Ցնցող արդարացում գտավ ՀՀ Ոստիկանությունը, կապված երեկ Բաղրամյան պողոտայում ցույցի միջոցով բողոք հատնող ժողովրդիդեմ դռնությունների հետ: Այսպես, տարածած հայտարարության մեջ Ոստիկանությունը նախ ընդունում է. «Այո, հավաքը խաղաղ էր...»: Եվ ահա պարզվում է, որ ոստիկաններն ուժի են դիմել միայն այս իրավիճակում. «Հետո, սակայն, քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան: Ոստիկանությունը մի քանի անգամ հայտարարեց, որ նրանց գործողությունները չեն բխում օրենքից, եւ բավարար ժամանակ տվեց՝ պողոտան բացելու համար: Սակայն նրանք հրաժարվեցին կատարել ոստիկանների օրինական պահանջը, եւ ոստիկանությունը ստիպված էր միջամտել: Փողոցը փակած քաղաքացիները մի քանի անգամ հեռացվեցին պողոտայից մայթ, սակայն կրկին վերադարձան ու փակեցին ճանապարհը: Եվ ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ՝ պողոտան բացելու համար...»:

Փաշինյանն ակամա խոստովանեց, որ լիովին կորցրել է վարկանիշը

Այսպիսով, Ոստիկանությունը փաստացի ներկայացնում է այպիսի պատկեր, հենց որի համար էլ շատ-շատերի քննադատությանն արժանացավ: Խոսքը ոչ թե համաչափ կամ անհամաչափ ուժի գործադրման մասին է, այլ՝ առհասարակ ուժի գործադրման, ինչպիսին էլ այն եղած լինի: Իրավիճակը հետեւյալն է. անցած տարի նորկայիս վարչապետ Փաշինյանի հրահանգով նույնպիսի բողոքավոր քաղաքացիները փակել էին ոչ միայն Բաղրամյան պողոտան, այլ գործնականում երեւանյան բոլոր հիմնական փողոցները՝ լիովին կաթվածահար անելով մայրաքաղաքի կյանք: արգելափակել էին նաեւ հանրապետության մի շարք ստրատեգիական նշանակության ճանապարհների եւ օբյեկտների շարժը: Ապա արդեն վարչապետ ժամանակներում նույն Փաշինյանի հրահանգով քաղաքացիները ոչ միայն փակեցին նույն Բաղրամյան պողոտան, այլ ներխուժեցին պետության գլխավոր իշխանական կառույցի՝ ԱԺ-ի տարածք: Դրանից հետո էլ փակվեցին սահմանադրորեն լիովին անկախ երրորդ իշխանության՝ դատարանների մուտքերը՝ այդ համակարգը լիովին կազմալուծելով: Բոլոր դեպքերում էլ Ոստիկանությունը մատը մատին չտվեց այդ ամենը բացելու համար: Այսինքն, ֆիքսենք, որեւէ կերպ, լինի համարչափ թե ոչ համաչափ, ուժ չգործադրվեց: Ավելին ասենք, իշխանափոխությունից հետո քրեական մեղադրենք ներկայացվեց որոշ ոստիկանների, որոնք ուժ էին գործադրել: Իսկ ահա հիմա ընդամենը մեկ պողոտա փակելու համար ուժ են գործադրել: Սա ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտի դրսեւորում: Ավելին, կա՛մ անցած տարի ուժի գործադրմամբ ճանապարհները չբացելով Ոստիկանությունը (նաեւ շատ կոնկրետ ոստիկանական պաշտոնյաներ) թույլ է տվել, մեղմ ասած, հանցավոր անգործունեություն (եւ չբացառենք, որ կոնկրետ բարձրաստիճան ոստիկաններ դրանեն գնացել հետագայում բարձր պաշտոններ ստանալու խոստման դիմաց, այսինքն, շահադիտական նպատակով են պաշտոնական անգործության մատնվել): Կա՛մ էլ, եթե անցած տարի ուժ չգործադրելն էր ճիշտ, ապա հիմա փողոց փակողների հանդեպ ուժի գործադրումն է ապօրինի, լինի դա համաչափ թե ոչ համաչափ ուժ: Սա է ամբողջ հարցը, հիմա հենց սրա պատասխանը պետք է տա Ոստիկանությունը: Այն է, անցած տարի Նիկոլի ճանապարհներ փակե՞լն էր ապօրինություն թե ներկայումս ոստիկանների կողմից ճանապարհը փակողների դեմ ուժի գործադրումը: Հուսանք, որ գործող ոստիկանապետը հենց այս հարցին հոդաբաշխ բացատրություն կտա:

Ս.Աբրամյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА