o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայրիկ, դու այստե՞ղ ես ապրել».Ռոնալդուն որդուն ցույց է տվել մանկության տունը

20.08.2019 23:48 ՍՊՈՐՏ
«Հայրիկ, դու այստե՞ղ ես ապրել».Ռոնալդուն որդուն ցույց է տվել մանկության տունը

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որդուն ցույց է տվել այն տունը, որտեղ անց է կացրել մանկությունը:

«Շատ հուզված էի, երբ որդիս տեսավ, թե որտեղ եմ մեծացել: Նա արդեն եղել էր Մադեյրայում և տեսել Մարկիզ Պոմբալի հրապարակը։ Նա եկավ ինձ հետ մի վայր, որտեղ դեռ ապրում են մարդիկ, որոնց ճանաչում եմ դեռ փոքր տարիքից:

Ռոնալդուի նոր շքեղ առանձնատունը Մակգրեգորի տան հարևանությամբ (լուսանկարներ)

Հուզվեցի, երբ տեսա այդ մարդկանց, քանի որ չէի սպասում։

Կրիշտիանո-կրտսերի հետ միասին այցելեցինք այն սենյակը, որտեղ ապրում էի։ «Հայրիկ, դու այստե՞ղ ես ապրել»։ Նա չէր հավատում դրան։ Նրանց թվում է, որ ամեն ինչ քեզ շատ հեշտ է տրվում՝ կյանքի որակ, տուն, մեքենա, հագուստ։ Նրանց թվում է, որ այդ ամենը պարզապես ընկնում է քո ձեռքը։ Ես փորձում եմ իմ որդուն հասկացնել, որ ամեն ինչ չէ, որ հեշտ ուղով է տրվում: Ես նրան կբացատրեմ, որ այդ բոլոր բաները քեզ մոտ չեն գա միայն տաղանդի շնորհիվ, այլ նաև քրտնաձան աշխատանքի և նվիրումի շնորհիվ», – Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sportbible-ը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА