o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է․ Կարո Փայլան

21.08.2019 16:12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է․ Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իրենց կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց պատգամավորների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարին

Oգոստոսի 19-ին Թուրքիայի իշխանությունների որոշումով պաշտոնանկ էին արվել Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները և նրանց փոխարեն որպես ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակվել վերոհիշյալ շրջանների նահանգապետները: Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում, անդրադառնալով բողոքի ակցիաներին, գրել է.

«Մեր կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց բռնություն է կիրառվում մեր պատգամավորների նկատմամբ: Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին պաշտոնանկ են արել: Ժողովրդի ընտրած պատգամավորի նկատմամբ բռնություն են գործադրում: Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է…  Չլռենք»:

Հիշեցնենք, որ ահաբեկչության հետ կապի մեղադրանքով պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներ Սելչուք Մըզրաքլըն, Բեդիա Օզգյոքչե Էրթանը և Ահմեթ Թյուրքը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА