o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա,հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս. Արմեն Աշոտյան

22.08.2019 13:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա,հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ». Արմեն Սարգսյան

– Նախօրեին Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների հետ կապված ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի առաջարկվում է «հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման»։

Բնական է, որ քաղաքկաան ուժերը կարծիք են հայտնում նման կարևոր հարցի մասին: Սակայն այդ առաջարկն ուզում եմ դիտարկել գործող կառավարության համատեքստում:

Ակնհայտ է, որ հանրաքվեի գաղափարի իրագործումը գործող «սուպերլեգիտիմ», 70 տոկոսանոց, «ալամաշխարհի» աջակցություն ունեցող իշխանությունների համար կնշանակի Փաշինյանի իշխանության դասական դելեգիտիմիզացիայի գործընթացի մեկնարկը։ Ընդամենը 9 ամիս առաջ համապետական ընտրություններին ժողովրդական աջակցության բացարձակ քվե ստացած քաղաքական ուժը այլևս իրակավունք չի ուեննա ժողովուրդ ներկայացնել:

Եթե այսպիսի կարևոր ու կենսական հարցերի դեպքում իշխանությունները քաղաքական խիզախություն չեն ունենալու վճռական և վերջնական որոշում կայացնելու, նշանակում է, որ նման հնարավոր հանրաքվեին սահմանադրական ժամկետներում պետք է հետևեն արտահաերթ խորհրդարանական ընտրություններ:

Հանրաքվեն միջոց է, որի «օգնությամբ» իշխանություններն իրենց ուսերից հեշտությամբ կգցեն պատասխանատվության բեռը և հետագայում ամեն ինչի համար պատասխանատվությունը կդնեն ժողովրդի վրա:

Հանրաքվեն Նիկոլի համար կլինի իր քաղաքական ապիկարության վերջնական ախտորոշումը։ Սա մի քայլ է, որին գնալու դեպքում Նիկոլը դառնալու է քաղաքական դիակ։

Այսօր ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Ամուլսարի թնջուկը Փաշինյանին կանգնեցրել է անդունդի եզրին և աստիճանաբար սեղմում է օղակը։ Իսկ Նիկոլի պոպուլիստական զինանոցում կարծես թե իրոք նկատվում է «մանիպուլյացիոն զինամթերքի» պակաս։

Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА