o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

22.08.2019 16:08 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

Մոսկվայում 77 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին:

Վարդգես Արծրունին ծնվել է 1941թ. հոկտեմբերի 31-ին Կիսլովոդում: Ծառայությունից հետո նա ընդունվել է Մոսկվայի շինարարական ինստիտուտը: Արդեն 1979-ից նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում շինարարական ոլորտում:

Մերձմոսկվայում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչուն պատմել է, թե ինչու է այժմ ուղևորներից թաքցնում իր անունը

1988-ին Վարդգես Արծրունին մասնակցել է նաև Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:

1991 թվականից եղել է Մոսկվայի կառավարության շինարարության վարչության պետի տեղակալ: Իր գործունեության ընթացքում նա լուրջ աջակցություն է ցուցաբերել Մոսկվայի Լազարևյան ինստիտուտի շենքի վերակառուցմանը:

Վարդգես Արծրունու հոգեհանգիստը օգոստոսի 24-ին է, Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА